Արմինֆո.Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ։
Արմինֆո. Ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Արմինֆո.Հայերն ու քրդերը պետք է միավորեն ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է <Հայ-քրդական բարեկամության կազմակերպության> ղեկավար Էմին Մամրիշը ։
Արմինֆո. Մոլորակի բոլոր հայերն այսօր սգում են զոհված նախնիների հիշատակը, գրել է ՙՄատչ ՏՎ՚ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
Արմինֆո.ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միությունե կազմակերպության անդամների հետ:
Արմինֆո.Այսօր շաբաթ էր եւ հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերականե մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: