Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։
Արմինֆո.Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։
Արմինֆո.Աշխարհի ուժեղագույն բանակների համաշխարհային ռազմական հզորության վարկանշային աղյուսակում Հայաստանը պահպանել է իր նախորդ՝ 102-րդ դիրքը։ Թեև 2022 թվականին Հայաստանը զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը։ Այդ մասին ասվում է Global Firepower ամերիկյան վերլուծական կենտրոնի հրապարակած նյութում, որը գնահատել է 145 երկրների ռազմական հզորությունը։
Արմինֆո.Հայաստանը միշտ աջակցել է "մեկ Չինաստանի" սկզբունքին, լրատվամիջոցներին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Արմինֆո. Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։