Արմինֆո.Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:
Արմինֆո. Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։
Արմինֆո.Հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վարչապետը հրաժարական չի տվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Արմինֆո. Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: