Արմինֆո. Հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված են խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։
Արմինֆո.Միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։
Արմինֆո.Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան (AZEX) ՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (ՄԻԻ) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԼԱԱԻ), դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ համատարած կեղծիքների համար և կոչ է անում անցկացնել նոր և արդար ընտրություններ:
Արմինֆո. Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանի "Գրին Լայֆ" ընկերության պահեստում բռնկված հրդեհը ժամը 13:00-ին մեկուսացվել է: Կրակի տարածումը կանխվել է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՆԳՆ-ը։
Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Արմինֆո. Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Արմինֆո. Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք: