Արմինֆո. Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդել է "ՌԻԱ Նովոստին"։
Արմինֆո. Հայաստանը կարող է եւ պետք է ընկալվի որպես զբոսաշրջային հանգրվան։ Այս մասին սեպտեմբերի 23-ին Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը ՝ ներկայացնելով Հայաստանում առաջին անգամ անցկացվող PM4SD առաջնորդության եւ կայուն զբոսաշրջության կառավարման 7-րդ միջազգային ամառային դպրոցի վարպետության դասընթացների անցկացումը։
Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:
Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել:
Արմինֆո. Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։
Արմինֆո. Մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը: Այս մասին ասվում է «Հյուսիս-հարավե ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարության մեջ: