Արմինֆո."Հրազդան" մարզադաշտը վաճառվել է ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (<Բուռնաշ>)՝ շուկայականից 200 անգամ ցածր գնով:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով մեղսակցության մեջ մեղադրվող «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները, հաշվի առնելով գործով մյուս երկու մեղադրյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազի երեկվա որոշումը, համանման միջնորդությամբ դիմել են դատարան:
Արմինֆո.Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարճել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաալիքի նկատմամբ վարչական վարույթը, որի տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը
Արմինֆո. Դատախազը սեփական նախաձեռնությամբ 2024 թվականի փետրվարի 12-ին փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների, առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա. Գ. - ի և Լ. Մ.-ի (ԱԺ նախագահի հարս Անի Գևորգյան և «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյան) խափանման միջոցը:
Արմինֆո. Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Այդ մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.The Telegraph-ի հարցազրույցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի՝ Երևան ժամանելու դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։
Արմինֆո. ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց օրակարգում դրված չէ։ Այդ մասին բրիտանական թե Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։