Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սրացումն ուղղակիորեն կախված է այն բանից, թե պաշտոնական Երեւանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում եւ երկու երկրների միջեւ իրավիճակի վրա: Այդ մասին "Զվեզդա" հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգին:
Արմինֆո.ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստովանել է, որ իրեն զարմացնում է Հայաստանի ղեկավարության խոնարհումը Եվրոպական միության (ԵՄ) կարգերի և արժեքների առջեւ: Ռուս դիվանագետը մեկնաբանել է իրավիճակը "Զվեզդա" հեռուստաալիքի հարցազրույցում:
Արմինֆո. Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի:
Արմինֆո.Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հուշագրեր կստորագրեն։ Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և թուրքական պատվիրակության հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունը:
Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։
Արմինֆո.Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին շրջայց է կատարել Հարավային Կովկասի երկրներում: Ինչպես պատմել է ինքը ՝ Փեյլին, Twitter-ի (X) իր միկրոբլոգում, նա կառուցողական ուղևորություն է կատարել Հարավային Կովկաս, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով ՝ հանդիպումների նպատակն է "քննարկել իրանական ռեժիմը, պատժամիջոցների պահպանումը եւ ռեժիմի ապակայունացնող վարքագծի խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերը": "ԱՄՆ-ը ձգտում է աշխատել իր գործընկերների հետ տարածաշրջանի դրական տեսլականն առաջ մղելու համար", - գրել է ամերիկացի պաշտոնյան:
Արմինֆո.ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հարցմամբ ապրիլի 2-ին բաց նիստ կանցկացնի՝ կապված Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Արմինֆո.Ապրիլյան քառօրյա՝ մեր երկրորդ հերոսապատումը։ Այդ մասին գրել է "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" հասարակական կազմակերպության տնօրեն Թևան Պողոսյանը: