Արմինֆո. Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է: Այդ մասին հաղորդել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաջողված է համարել Հայաստանում անցկացրած երկու օրերը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ՝ վերահաստատելով ԵՄ հետագա աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը:
Արմինֆո.Մարտունիում բժշկական կենտրոնի բացումից հետո նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջվեց դրա աշխատանքը սկսելու համար։ Այդ մասին հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Արմինֆո."Գոյ" թատրոնի (Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն) կոլեկտիվն անվստահություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023թ. դեկտեմբերի 25-ին նշանակված թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին: Որոշումն ամրագրվել է թատրոնի ընդհանուր ժողովի ընդունած արձանագրությունում:
Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի։
Արմինֆո.The Best FIFA Football Awards 2023 մրցանակի "տղամարդկանց ֆուտբոլի 2023 թվականի լավագույն խաղացող" անվանակարգում հաղթող է ճանաչվել "Ինտեր Մայամի" ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Հարկ է նշել, որ արգենտինացի հարձակվողն այդ մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:
Արմինֆո. Արցախցի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական կորպուսի ղեկավար Օլիվիե Դեկոտինյին՝ Փարիզի Գավո համերգասրահում ֆրանսահայ «Կապույտ խաչ»-ի "Հայկական երաժշտության 1000 տարին" բարեգործական համերգին մասնակցելուց հետո: