Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։
Արմինֆո. Վերջին ամիսները նշանավորվել են Լեռնային Ղարաբաղի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ՝ նախօրեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը:
Արմինֆո.ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունն իրականությունից կտրված նախագիծ է, քանի որ խաղաղության հասնելու և այն "հողի վրա" իրականացնելու ցանկացած ձգտում պետք է լինի հակամարտության բոլոր մասնակիցների՝ թե ուղղակի, թե անուղղակի, կամքի դրսևորման արդյունք: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:
Արմինֆո. Հայաստանը շարունակում է երկխոսել Թուրքիայի հետ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպած ուժերի թվում էին նաև արտաքին ուժեր։ Այդ մասին մարտի 12 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Չի կարելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Հայաստանի և տարածաշրջանի շուրջ անվտանգային միջավայրին առնչվող իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո.Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։