Արմինֆո.Երեւանի հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին երկու ամիս ժամկետով տնային կալանքի է դատապարտել:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
Արմինֆո."Չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրային եւ անձնագրային եւ վիզաների բաժանմունքներն են", - փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք համայնքներում պետական գերատեսչությունների տեղական ստորաբաժանումների փակմանը:
Արմինֆո. Փետրվարի 15-ին կառավարության նիստում գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. ՀՀ կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:
Արմինֆո. ՀՀ կառավարությունը նախատեսում է 23 մլն եվրո արժողությամբ շենք գնել Փարիզում ՀՀ դեսպանության համար: Ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով կանխավճար կատարելու մասին նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 15-ի նիստում: