Արմինֆո. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին:
Արմինֆո. Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի շարունակվող շահարկումների հետ կապված հայտարարությամբ:
Արմինֆո. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկությունն Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը: ՙՓայլակ Յայլոյանը մետրոպոլիտենում աշխատել է 28 տարի, վերջին 4 տարիներին, նույնիսկ, արձակուրդում չի եղել։
Արմինֆո.Արցախի ներկայիս եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հասցրել են դատավորի կողմից սահմանված ժամկետում ներկայանալ դատարան, որի նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմինֆո.ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:
Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսի նախագահական նստավայրում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Կաթողիկոսության մամլո հաղորդագրության համաձայն, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի ներկա կացությանը, հայ համայնքին առնչվող հարցեր ու ծրագրեր:
Արմինֆո. Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: