Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքի մասին տեղեկություն կունենա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո։ Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Արմինֆո. Մասնագիտական կրթության հաստատությունների շրջանավարտների 86%-ը աշխատանքի տեղավորման համար լրացուցիչ գիտելիքների և հմտությունների անհրաժեշտություն է տեսնում, իսկ գործատուների 78%-ը գոհ չէ երիտասարդ մասնագետների պատրաստման մակարդակից: Այդ մասին երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ վկայակոչելով գերատեսչության կողմից իրականացված ամենամյա մշտադիտարկման արդյունքները։
Արմինֆո. Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթի ցուցահանդեսը:
Արմինֆո. Մամեդ Էմին Ռասուլզադեի հոբելյանը նշելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը կրում է ցուցադրական բնույթ և վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Այդ մասին ասվում է միջազգային "Լազարյան ակումբի" խորհրդի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի (Մոսկվա) համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է "Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի ՝ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի" 140-ամյա հոբելյան անցկացնելու Ադրբեջանի նախագահի կարգադրության կապակցությամբ:
Արմինֆո.Երևանում բժիշկներն առաջիկայում կտեղաշարժվեն նաեւ մոպեդներով՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին հայտարարվել է հունվարի 22-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային նիստի ժամանակ։
Արմինֆո.Խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստման աշխատանքների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը հասել են այն ըմբռնման, որ կողմերին անհրաժեշտ են փոխադարձ երաշխիքներ՝ միմյանց նկատմամբ տարածքային քողարկված նկրտումների բացակայության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Արմինֆո. Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է: Այդ մասին հաղորդել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաջողված է համարել Հայաստանում անցկացրած երկու օրերը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ՝ վերահաստատելով ԵՄ հետագա աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը:
Արմինֆո.Մարտունիում բժշկական կենտրոնի բացումից հետո նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջվեց դրա աշխատանքը սկսելու համար։ Այդ մասին հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։