Արմինֆո. ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։ Այդ մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Արմինֆո. Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է հարձակումները ՀԱԵ և նրա առաջնորդի՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ:
Արմինֆո. Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:
«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել, և որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն։
Այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել խաղաղության և բարգավաճման բարեմաղթանքներս ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Արմինֆո. Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցել են եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության եւ համագործակցության հարցերով օգնականի տեղակալ Ալեշիա Դունկանը (Aleshia Duncan) այցով Հայաստանում է: Այդ մասին հաղորդել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։