Արմինֆո.ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ:
Արմինֆո.Դիլիջան քաղաքի նախկին <քաղսովետի> շենքի վարձակալության աճուրդի ժամանակ թույլ տրված չարաշահումների փաստով սկսված ստուգումներից հետո քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն արդեն երրորդ օրն է աշխատանքի չի դուրս գալիս: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ ։ Այս մասին Արմինֆո-ին հայտնել են առողջարանային քաղաքի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները։
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Արմինֆո. Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 17-ին 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՝ շուրջ 300 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում ՝ շուրջ 1000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում ՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՝ 500 քմ և 250 քմ:
Արմինֆո. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը:
Արմինֆո. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը ։ Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ։
Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ: