Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը Գլխավոր դատախազության հայտարարությունը համարում է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու փորձ:
Արմինֆո.Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր:
Արմինֆո. Երեւան ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց:
Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը: