Արմինֆո. COVID-19-ի տարածմանը զուգահեռ, որով արդեն վարակված է աշխարհում ավելի քան 16.7 միլիոն մարդ, շարունակում են ակտիվորեն տարածվել կարծիքներ, որոնցից մի քանիսը ճշմարիտ են, որոշները՝ միֆեր: Covid Talks-ի քննարկումների շրջանակներում համաճարակաբան Արման Բադալյանը, թոքաբան, Եվրոպական ռեսպիրատոր միության անդամ Իրինա Խաչատրյանը և բժիշկ-համաճարակաբան Մարիա Տեր-Ստեփանյանը քննարկել են վիճելի պնդումները համաճարակի շրջանում դիմակներ կրելու անհրաժեշտության մասին:
Արմինֆո. "Մուրացան" համալսարանական մանկական կլինիկական հիվանդանոցում 145 երեխա բուժվել է կորոնավիրուսից, նրանցից 59-ը եղել են մինչև 2 ամսական: Այս մասին հաղորդում է հիվանդանոցի կայքը։
Արմինֆո. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:
Արմինֆո.։ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ.
Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Ինչպես հաղորդել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվում հանրակրթության պետական չափորոշիչների, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մեջ: Նախարարությունը պարզաբանել է իր հայտարարությունը։
Արմինֆո.Սկսվել է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վերականգնումը։ Ազգային նշանակության հուշարձանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ամբողջությամբ կվերականգնվի Վարդանյանների ընտանիքի միջոցների հաշվին
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը կվերանորոգի Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները։