Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԿ մամուլի ծառայույթունից, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և 2018թ-ի օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:
ՙՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՚, - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո.Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել:
Արմինֆո. 17-ամյա կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում: Շառլ Ազնավուրի կրթաթոշակը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ ի հիշատակ մեծ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի: 2019-2020 ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռներն է բացել կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողի առջև:
Արմինֆո.Դեկտեմբերի 3-ին կայացել է անվասայլակով բասկետբոլի 2019 թվականի բաց առաջնության եզրափակիչ փուլը, որին ներգրավված էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի թիմերը: