Արմինֆո.Երեւանում "Տաշիր" ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Գրասենյակի շենքի մոտ են Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Գառնիկ Դանիելյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդել են, որ խուզարկություններն իրականացվում են կոնկրետ գործով օպերատիվ քննչական գործողությունների հիման վրա:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ այն աշխատակիցների հասցեին, ովքեր զբաղվում են քաղաքական խարդավանքներով:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին:
Արմինֆո. Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։ Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել: Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։