Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային» (Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը)։
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:
Արմինֆո.ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։
Արմինֆո. Բաքվի ֆրանսիական վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը, հաղորդել են Բաքվի ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են հենց ուսումնական հաստատությունում։
Արմինֆո. ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել "Թաթոյան" հիմնադրամը, որը ղեկավարում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար: