Արմինֆո. Հասարակական կազմակերպությունները պահանջում են շրջանառությունից հանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։
Արմինֆո. 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Այս մասին տեղեկացնում է Anmmedia.am-ը:
Արմինֆո.Վրաստանի եւ Հայաստանի շուրջ 40 զբոսաշրջիկներ հոկտեմբերի 20-ին չեն կարողացել ժամանակին մեկնել Բարսելոնայի օդանավակայանից՝ այն բանից հետո, երբ Georgian Airways ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել չվերթը, հաղորդում է <Կավկազսկի ուզել> ինտերնետային պարբերականը:
Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին «911ե ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: