Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով 2020թվին Հայաստանին 40 մլն դոլար ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում ժողովրդավարության զարգացման համար, իսկ Արցախին՝ 1,5 մլն դոլար ականազերծման ծրագրի իրականացման նպատակով, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ:
Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Արմինֆո. Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):