Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Վատիկան): Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արմինֆո. Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:
Արմինֆո.Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարող եք գնել վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։
Արմինֆո.Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն ունի, նվերներն էլ նորից շա՜տ մեծ են ու ցանկալի։ Փետրվարի 27-ին մեկնարկեց Իդրամի հերթական մեծ խաղարկությունը, և խաղարկվում է 10 հատ 1 միլիոն դրամ հաջողակ հաղթողների համար։
Արմինֆո.Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։