Արմինֆո. Երևանում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ՝ նվիրված Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցին: Ուկրաինայի աջակցության ակցիան Հայաստանի մայրաքաղաքում սկսվել է հաղթանակի և արդար խաղաղության համաուկրաինական աղոթքով, որից հետո ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ակցիա Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, ուկրաինացի փախստականների և Երևանի բոլոր ոչ անտարբեր բնակիչների մասնակցությամբ:
Արմինֆո.Սահմանազատման գործընթացը ոչ միայն քարտեզներով աշխատանք է, այլև, առաջին հերթին, իրավական հիմքերի բացահայտում, որոնց հիման վրա դրանք կազմվել են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Արմինֆո.ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծին:
Արմինֆո. Գեղարքունիքի աշխատանքային միգրանտները փակել են Երևան - Մարտունի մայրուղին ՝ պահանջելով չեղարկել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած աշխատավորներին լրացուցիչ հարկելու մասին ՊԵԿ որոշումը:
Արմինֆո. Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի պահանջով: Արցախյան շարժման 36-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքի կազմակերպիչը "Միասին" շարժումն էր։
Արմինֆո."Թաթոյան" հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է, այս պահին` Ներքին Հանդ գյուղում: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։
Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։
Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։