Արմինֆո. <Լուսավոր Հայաստան> խմբակցությունը հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։
Արմինֆո.Այսօր գոյություն ունեցող դպրոցական կրթության համակարգը չի ապահովում դասավանդման պատշաճ մակարդակ, բայց դա դպրոցում թերուսուցանված առարկաների՝ բուհեր մեխանիկական տեղափոխման հիմք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մելիքսեթյանը:
Արմինֆո. Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Արմինֆո.Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին:
Արմինֆո. 2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: