Արմինֆո.Ռուս-հայկական ուղղությամբ այսօր տեղի ունեցող գործընթացներն այն չեն, ինչ կարելի է դիվերսիֆիկացիա անվանել ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Արմինֆո.Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված «Հոգու ակնթարթ» նկարների և կտավների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են սկսնակ նկարչուհի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Նարինե Ասլանյանի ստեղծագործությունները:
Արմինֆո.IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։
Արմինֆո.Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:
Արմինֆո.Թվայնացումը կյանքի, հանրության, բիզնեսի զարգացման էվոլյուցիոն փուլերից մեկն է՝ հեղափոխական նորարարությունների շրջանը: Ամենօրյա խնդիրների լուծման ավտոմատացման, ամպային տեխնոլոգիաների օգտագործման, մեծ ծավալի տվյալների վերլուծության և արհեստական բանականության կիրառման շնորհիվ զգալիորեն աճում է ընկերությունների բիզնես գործընթացների արդյունավետությունը: