Արմինֆո.Նարեկը առաջին ծիծեռնակն է, ըստ երևույթին, մեզ սպասում են ընդդիմադիրների նոր ձերբակալություններ։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել քաղաքագետ, "Ոսկանապատ" վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՝ անդրադառնալով այսօր ընդդիմադիր հասարակական գործիչ, "Քաղաքացիական գիտակցություն" կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի "ժողովրդավարական" ձերբակալությանը։
Արմինֆո.ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 21-ին:
Արմինֆո. Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ: Այդ կարծիքին է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Արմինֆո. Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ: Այդ մասին ասվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, "Հայոց համազգային միասնություն" կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հայտարարությունում:
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Այդ մասին հղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ Նավրոզի առթիվ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշտամբել է Տավուշի մի շարք գյուղեր Ադրբեջանին հանձնելու մտադրության համար իրեն մեղադրող ընդդիմախոսներին, նշելով, որ հենց նախկին իշխանության օրոք Կիրանց-Բաղանիս մայրուղու հատվածում խանութներ, սրճարաններ և ռեստորաններ չեն կառուցվել:
Արմինֆո. Այս պահին Երեւանի եւ Բաքվի միջեւ քարտեզների շուրջ համաձայնություն չկա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 20-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե կոնկրետ որ քարտեզով է որոշվել, որ մի շարք գյուղեր պետք է հանձնվեն Ադրբեջանին:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ ՀՀ վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու է նշանակվել: