Արմինֆո. Աշխատանքային այցով Հայաստանում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Արմինֆո. Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները ժամը 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։
Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը:
Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար:
Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաև հայ գործընկերների և Գիտությունների ակադեմիայի գործունեությունից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության և հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները և ընդհանրապես երկրի ընդերքի հետազոտությունները՝ ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ:
Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարևորությունն ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայությանը:
Արմինֆո. Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ծառաայությունից, Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ:
Արմինֆո. Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Վասիլիս Մարագոսին և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ռազմավարական հաղորդակցության տնօրեն Աուդե Մայո-Կոլիշեին:Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Արմինֆո. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին: