Արմինֆո. Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Արցախի Հանրաապետության նախկին վարչապետ, աշծարհում հայտնի բաարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում։
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում:
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: