Արմինֆո.Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։
Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։
Արմինֆո.Գերմանացի նշանավոր օպերատոր, ռեժիսոր և կինոարվեստի դասախոս Ֆրեդ Քելեմենը կգլխավորի "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի "Կորիզ" կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին:
Արմինֆո. Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ):