Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։
Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:
Արմինֆո. Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության "Լավագույն երաժշտություն ֆիլմում" անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանին՝ Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին" Օսկարի առաջադրված ֆիլմում կատարած աշխատանքի համար (2022թ.):
Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։
Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։
Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։
Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։
Արմինֆո.Ալինա Հովհաննիսյան: «Սա ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցություն», - «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետզոտական ինստիտուտ»-ի տնօրեն Արա Խզմալյանն այդպես է բնութագրել ԱրարատԲանկի հետ գործակցության սկիզբը, որի արդյունքում Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրությամբ եւ վերականգնմամբ զբաղվող կենսաքիմիական լաբորատորիան կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով: