Շաբաթ, 10 Օգոստոսի 2024 11:45
Արմինֆո. Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ) տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: >>>
|
Ուրբաթ, 9 Օգոստոսի 2024 17:24
Արմինֆո. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարում է ՊԱՆՆՈ արվեստի տան մշակութային ծրագրի մեկնարկը, որը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին: >>>
|
Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024 18:21
Արմինֆո. Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ >>>
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024 12:12
Արմինֆո. Սիսիանում երրորդ անգամ կանցկացվի հայ-իրանական "Նավասարդ" փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի և Իրանի մշակույթն ու խոհանոցը: >>>
|
Ուրբաթ, 26 Հուլիսի 2024 12:46
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: >>>
|
Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024 15:02
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: >>>
|
Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024 19:27
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը: >>>
|
Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024 19:05
Արմինֆո.Ավստրալիայում 8-րդ անգամ կանցկացվի Ավստրալիայի հայկական կինոփառատոնը (AFFA): Ինչպես ասվում է փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, այս տարի AFFA - ն կընդգրկի երկու քաղաք՝ Սիդնեյ և Մելբուռն: >>>
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024 12:32
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 15,7 մլն դրամ կհատկացնի այս տարվա աշնանը Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցահանդես կազմակերպելու համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 18-ին կառավարության նիստում։ >>>
|
Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024 20:10
Արմինֆո. Ամերիկյան հայտնի հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով Հայաստանում առավել հայտնի է Lady GAGA-ի (<911>), R. E. M (Losing My Religion) խմբի, Վանեսա Պարադիի (Be My Baby), Լու Ռիդի (What 's Good) և այլոց համար նկարահանված տեսահոլովակներով, "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է "Վարպետ" մրցանակի: Սինգհն իր խորին երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար, որն իրեն են հանձնել "Ոսկե ծիրան" կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: >>>
|
Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024 12:28
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի հաղթողների անունները հայտնի են։ >>>
|
Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024 16:36
Արմինֆո."Ոսկե ծիրան" 21-րդ կինոփառատոնի շրջանակում լույս է տեսել 1924-2022թթ. հայկական կինոյին նվիրված երկլեզու կատալոգ՝ ընդգրկելով 2023թ. որոշ դրվագներ: >>>
|
Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024 16:18
Արմինֆո. "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ժամանակ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար "Փարաջանովի թալեր" մրցանակ է հանձնել ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնին: >>>
|
Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024 14:04
Արմինֆո. "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնն ամեն տարի կինոյի ականավոր գործիչներին պարգևատրում է "Փարաջանովի թալեր" մրցանակով, որը շնորհվում է համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար: Կինոփառատոնի փակման արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Կինոյի տանը, երևանյան կինոմրցանակը հանձնվել է իրանցի նշանավոր ռեժիսոր, իրանական կինոյի "նոր ալիքի" ներկայացուցիչ Ջաֆար Փանահիին: >>>
|
Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024 13:20
Արմինֆո. Հետադարձ հայացք նետելով՝ այժմ ակնհայտ է դառնում, որ նախորդ 20 տարիները "Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնի համար , նույնիսկ, այդքան էլ կայացման ժամանակաշրջան չէին, քանի որ փառատոնն իր մասին վստահորեն հայտարարել էր վաղուց: Չէ որ երկու տասնամյակ շարունակ Հայաստան են եկել համաշխարհային կինեմատոգրաֆի նշանավոր գործիչներ, այդ ողջ ընթացքում մեր երկրում անցկացվել են աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնների ֆիլմերի ցուցադրություններ, ինչպիսիք են Կաննի, Ռոտերդամի, Բեռլինի, Վենետիկի և այլն, պարտադիր բաղադրիչ են եղել նաև վարպետության դասերը, հանդիպումները համաշխարհային նշանավոր կինոգործիչների հետ: >>>
|
Ուրբաթ, 12 Հուլիսի 2024 22:02
Արմինֆո.Ռուսաստանում նկարիչներն այսօր բողոքի իրական հնարավորություն չունեն ։ Այդ մասին հայտարարել է ռուս հայտնի կինոքննադատ, լրագրող, և գրող Անտոն Դոլինը՝ Երևանում "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակում իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ հանդիպման ժամանակ։ >>>
|
Ուրբաթ, 12 Հուլիսի 2024 21:58
Արմինֆո. Աշխարհի ամենատիտղոսակիր ռեժիսորներից մեկը, որի 10 ֆիլմերից 9-ն արգելված է իր իսկ հայրենիքում՝ Իրանում, բայց արժանացել են ամենահեղինակավոր կինոմրցանակներին, ռեժիսոր, ով անազատության մեջ է եղել "հակակառավարական քարոզչության" համար, ինչպես նաև տնային կալանքի տակ է եղել՝ 20 տարի առանց կինո նկարահանելու իրավունքի, առաջին անգամ Հայաստան է եկել՝ որպես "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հյուր: Հավանաբար, շատերը կռահեցին, որ խոսքը իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի մասին է։ >>>
|
Հինգշաբթի, 11 Հուլիսի 2024 12:43
Արմինֆո."Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կինոյի տանը բացվել է "Լենֆիլմ" կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսարի աշխատանքների ֆոտո-ցուցադրությունը, որոնք պատմում են Սերգեյ Փարաջանովի "Աուղ Ղարիբ" (1988թ., "Վրաստան-ֆիլմ" կինոստուդիա) վերջին ֆիլմի նկարահանման ընթացքի մասին: >>>
|
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 12:20
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի աշխատանքները մեկնարկել են։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 11:22
Արմինֆո.Ժամանակակից ամենանշանավոր գրական գործիչներից և նորարար հեղինակներից մեկը՝ արևմտահայ գրող Գրիգոր Պըլտյանը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակում արժանացել է "Վարպետ" մրցանակի: Գրող, հրապարակախոս և քննադատ Պըլտյանը հեղինակ է ավելի քան 30 հատոր աշխատությունների, որոնք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: >>>
|