Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024 17:29
Արմինֆո.Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վեց պատմական թաղամասերը բառացիորեն հավասարեցված են հողին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը: >>>
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024 16:46
Արմինֆո.ՄԱԿ-ն արդարացնում է մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և անտեսում Արցախի ցեղասպանությունը՝ Ադրբեջանում անցկացնելով COP29 կլիմայի համաժողովը: Այդ մասին ասվում է The Blunt Post-ի հոդվածում։ >>>
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024 16:45
Արմինֆո. Ինքնորոշման իրավունքի իրացումն անհնար է առանց Արցախ վերադառնալու։ Այդ իրավունքի իրացումը չի կարող իրականացվել արցախցիների կողմից ուրիշ ոչ մի տեղ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանում արցախահայության վերադարձի իրավական հեռանկարներին եւ միջազգային դատարաններում հայ - ադրբեջանական իրավական վեճերին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։ >>>
|
Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024 16:08
Արմինֆո.Արցախի ժողովրդի համախմբված վերադարձն իրենց հայրենիք՝ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև իսկական բանակցությունների միջոցով, կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման համար: Այդ մասին ասվում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունում՝ Եվրախորհրդարանի 2024թ. հոկտեմբերի 24-ի բանաձեի առնչությամբ: >>>
|
Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024 15:15
Արմինֆո.Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում 70 տարեկան հասակում մահացել է Վերա Վաղարշակի Աղասյանը: >>>
|
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024 20:33
Արմինֆո. Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե Արցախից տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցմանը, որն անցկացվել է հայաստանցիների շրջանում։ >>>
|
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024 14:36
Արմինֆո. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն ներկայացրել է առաջիկա վեց ամիսների աշխատանքները, որոնք ընդգրկում են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության ոլորտի առանցքային ուղղությունները: Այս մասին հաղորդվել է հոկտեմբերի 18-20-ը Երևանում կայացած կոմիտեի նիստում: >>>
|
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024 12:08
Արմինֆո.Աշխարհում ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը ՝որպես ինքնուրույն միավոր, այն համարվել է Ադրբեջանի տարածքի մի մասը։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ լեզվակռվի բռնվելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ >>>
|
Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024 15:40
Արմինֆո. Հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական վարչակազմն իրականացրել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնի տոտալ քանդում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը: >>>
|
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024 17:03
Արմինֆո. Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի ավելի քան երկու տասնյակ հուշարձան։ Այդ մասին հայտարարել է ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ խորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը նվիրված քննարկումների ժամանակ դիմելով Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին։ >>>
|
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024 11:07
Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Սաբաիլի շրջանային դատարանին։ >>>
|
Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2024 15:09
Արմինֆո. Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունել է բանաձև, որով երկրի իշխանությունների առջև խնդիր է դրել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: >>>
|
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024 13:07
Արմինֆո.ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում բռնի տեղահանված արցախցիները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ 40 000 + 10 000 դրամի չափով՝ կեցության ծախսերը և այլ կարիքները հոգալու համար: >>>
|
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024 12:29
Արմինֆո. Մի խումբ արցախցիներ հանրագիր են նախաձեռնել ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազից պահանջելով սկսել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն: >>>
|
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024 21:19
Արմինֆո. Ինչպես և պետք էր սպասել, պաշտոնական Բաքուն այսօր երկարաձգել է օկուպացված և էթնիկապես մաքրված Արցախի Հանրապետության ղեկավարների կալանքի ժամկետը: >>>
|
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024 13:33
Արմինֆո. Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել Երևանում ՄԱԿ գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների առջև ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին: >>>
|
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024 10:16
Արմինֆո. Փաստաբան Ռոման Երիցյանը պատմել է, թե ինչ փուլում են Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդվող Արցախի մի շարք բնակիչների նկատմամբ հաարուցված գործերը: >>>
|
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024 09:56
Արմինֆո.Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ գրառմանը կից զետեղելով ապացույցներով լուսանկար։ >>>
|
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024 16:23
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ից 8-ը Բուխարեստում կայացել է "Europa Nostra" համաեվրոպական ՀԿ և ԵՄ հանձնաժողովի "Ստեղծագործ Եվրոպա" ծրագրի կողմից հիմնված ամենամյա Եվրոպական մշակութային ժառանգության գագաթաժողովը, որի այս տարվա մրցանակակիրների թվում էր Հայաստանը ներկայացնող "Տերյան" մշակութային կենտրոնը՝ "Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կարողությունների հզորացում" ծրագրի համար։ >>>
|
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024 14:46
Արմինֆո. Ադրբեջանը չի ձգտում խաղաղության իր հարևանների հետ, ներառյալ Հայաստանը՝ չնայած հակառակի մասին իր հայտարարություններին։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածում, որը հրապարակվել է Newsweek-ում։ >>>
|