Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 16:46
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումից բացի այլ ճանապարհ գոյություն չունի: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 9-ին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։ >>>
|
Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 14:58
Արմինֆո. Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը կտրականապես հերքել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման՝ Ադրբեջանի կողմից հնչեցվող միջանցքային տրամաբանությունը։ >>>
|
Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 11:26
Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նախօրեին այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը։ >>>
|
Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 11:25
Արմինֆո."Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին Եվրամիության աջակցությունը Հարավային Կովկասի երկրներին կարեւոր նշանակություն է ձեռք բերում": Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ հունիսի 8-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։ >>>
|
Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 11:23
Արմինֆո.Հունիսի 8-ին Երևանում անցկացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ: >>>
|
Հինգշաբթի, 9 Հունիսի 2022 11:22
Արմինֆո.Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը: >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 17:50
Արմինֆո.Եվրոպական միությունը մեծապես կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումներին, իրավունքի գերակայության հաստատմանը և խտրականության դեմ պայքարին Հայաստանում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ "Դատական համակարգը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր" համաժողովում: >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 17:42
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 14:48
Արմինֆո.ՀԱՊԿ-ը պետք է հանդես գա որպես եվրատլանտյան տարածաշրջանում հաշվեկշիռ ապահովող գործոն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ "ՀԱՊԿ դաշնակիցներ. հավաքական անվտանգության պաշտպանության 30 տարի" ֆիլմի համար հարցազրույցում։ >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 12:17
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին: >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 10:38
Արմինֆո. Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած մերձեցումը ՝ կապված երկկողմ շփումների մեկնարկի, հատուկ ներկայացուցիչների նշանակման և երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման որոշման հետ ։ Այդ մասին ասվում է հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած զեկույցում ։ >>>
|
Երեթշաբթի, 7 Հունիսի 2022 17:51
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 18:28
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 17:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում: ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասել է. >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 17:07
Արմինֆո.Չի կարելի բացառել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը կարող են պահանջված լինել Ուկրաինայի ազատագրված տարածքներում եւ Դոնբասի հանրապետություններում: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը: >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 15:45
Արմինֆո. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունության և զարգացման գործում ներդրումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ։ Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ՝ բարեկամական ու եղբայրական երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։ >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 14:58
Արմինֆո. Ղազախստանում հաջողությամբ հանրաքվե Է անցկացվել երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հարցով։ >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 14:41
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: >>>
|
Ուրբաթ, 3 Հունիսի 2022 16:21
Արմինֆո.եռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան բանաձեւում խոսվում է տարածաշրջանի մշակութային ժառանգության եւ գույքի վրա «ձգձգված հակամարտության աղետալի ազդեցության մասին, որի համար պատասխանատվություն են կրում եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը»: Այդ մասին ասվում է կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ >>>
|
Ուրբաթ, 3 Հունիսի 2022 15:49
Արմինֆո.Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: >>>
|