Երկուշաբթի, 9 Հունիսի 2025 16:07
Արմինֆո. Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: >>>
|
Երկուշաբթի, 9 Հունիսի 2025 15:51
Արմինֆո. Ադրբեջանի նախագահի կողմից "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը շրջանառության մեջ դնելը Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների վտանգավոր և սխալ քաղաքականության արդյունք է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ >>>
|
Երկուշաբթի, 9 Հունիսի 2025 15:29
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների շարունակումը, ի թիվս այլ անդրազգային մարտահրավերների, որոնք թաքնված են մնում մակերեւույթի տակ, ավելի հավանական է թվում, քան՝ խաղաղության պայմանագրի կնքումը: Ըստ JustSecurity հրատարակությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության՝ այդ մասին հաղորդում է ամերիկացի հայտնի իրավապաշտպան և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ, գրող Ջոն Փրենդերգաստը: >>>
|
Շաբաթ, 7 Հունիսի 2025 15:10
Արմինֆո. Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ։ Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: >>>
|
Շաբաթ, 7 Հունիսի 2025 14:00
Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: >>>
|
Շաբաթ, 7 Հունիսի 2025 12:52
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է. >>>
|
Շաբաթ, 7 Հունիսի 2025 12:51
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի զարգացման կարևորությունը։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև աշնանը Ռուսաստանում նախատեսված «Հայկական մշակույթի օրեր» միջոցառմանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային երկխոսության խթանման գործում։ >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 17:13
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն իր ելույթում, մասնավորաապես, ասել է. >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 16:45
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 16:10
Արմինֆո.Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ԱԺ անկուսակցական պատգամավոր, Հայաստան–Լատվիա բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Թագուհի Թովմասյանի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 16:07
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 15:26
Արմինֆո. Հունիսի 6-ին Երեւանում մեկնարկած ռուս - հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի հիմնական թեման էր Հայաստանի եւ Ռուսաստանի քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 14:51
Արմինֆո. Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 13:10
Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումների առանցքային թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցը։ >>>
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025 11:10
Արմինֆո. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ի առավոտյան ծաղիկներ են խոնարհել Երեւանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ: >>>
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 18:59
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ >>>
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 18:48
Արմինֆո. Հայ ռազմագերիների հարցի վերջին էական քննարկումը տեղի է ունեցել Բաքվում ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովի (COP 29) շրջանակներում: Այդ մասին հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ անդրադառնալով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ >>>
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 18:42
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է տարածաշրջանի պետությունների մի շարք քաղաքական գործիչների առաջիկա այցերի մասին: >>>
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 18:16
Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը լուրջ թերություններ է հայտնաբերել ադրբեջանական կողմի ներկայացրած մեղադրական նյութերում և պահանջել է մանրակրկիտ դատական քննություն անցկացնել: Այդ մասին ասվում է բարերարի ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են փաստաբանի մեկնաբանությունները մեղադրական եզրակացության վերաբերյալ: >>>
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025 16:24
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ >>>
|