Arminfo.info


ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:31
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

ԱԺ պատգամավորն արձագանքել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորի ելույթին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 16:24

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սամեդ Սեիդովի ելույթին, որը ԵԽԽՎ լիագումար նիստին ներկայացրել էր ծայրահեղ աջ գաղափարախոսությունների դրսևորումների հետ կապված մարտահրավերների մասին զեկույց:

>>>
ԱԺ պատգամավոր. Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 16:09

Արմինֆո. ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ:

>>>
Ալիևը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարներին պատմել է տարածաշրջանային պատմության ադրբեջանական մեկնաբանությունը և անդրադարձել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 16:08

Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել Է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին, Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Երմեկ Սագիմբաևին, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևին, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Աբդուսալոմ Ազիզովին, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սայմումին Յատիմովին, ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևին:

>>>
«Վերին Լարս» հսկիչ անցակետով բեռնատարների երթևեկությունը  վերսկսվել է
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 16:06

Արմինֆո. «Վերին Լարս» մաքսային հսկիչ անցակետով (վրաց-ռուսական սահման) և Խաչի լեռնանցքով ծանրաքաշ տրանսպորտի երթեւեկությունը վերսկսվել է, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

>>>
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը կոչ է արել ամեն ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման համար
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 15:00

Արմինֆո. Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն կրկին մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես, այն առնչությամբ, որ, ինչպես հաղորդվում է, ընդամենը մեկ շաբաթում Հայաստան է ժամանել ավելի քան 100 600 փախստական, այդ թվում ՝ 30 000 երեխա:

>>>
Միրզոյանը՝ Բոնոյին. Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերի
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:50

Արմինֆո. Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ:

>>>
Սյունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրները
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:49

Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։

>>>
ANCA-ի նախագահն Արցախի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը որակել է "ստոր և կոռումպացված"
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:44

Արմինֆո.: Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Րաֆֆի Համբարյանը հանդես է եկել Արցախի նկատմամբ Թրամփի և Բայդենի վարչակազմի վարած քաղաքականության կտրուկ դատապարտմամբ, որը նպաստել է Ադրբեջանի կողմից 120 000 բնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանությանը:

>>>
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը կրկին ժամանակավորապես գործում է սահմանափակումներով
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:43

Արմինֆո. Վերին Լարսի անցակետը (վրաց - ռուսական սահման) փակ է ծանրաքաշ բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

>>>
ԱԳ փոխնախարարը ԱՄՆ Պետդեպարտաամենտի և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ քննարկել է արցախցի փախստականների կարիքները
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:41

Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։

>>>
Թուրքիայի ԱԳ նախարար. "Զանգեզուրի միջանցքը" պետք է վերափոխվի՝ ի շահ ՏՀԿ բոլոր անդամների
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:40

Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի":

>>>
Ադրբեջանը մտավախություն ունի, որ Իրանը կարող է իր դեմ կիրառել Պաղեստինում հաջողությամբ փորձարկված հարձակման մարտավարությունը. իրանագետ
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:40

Արմինֆո. Դատելով Բաքվի ռեժիմի քարոզչական մեքենայի տարածած նյութերից՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Իրանը կարող է իր դեմ կիրառել Պաղեստինում հաջողությամբ փորձարկված հարձակման մարտավարությունը: Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հրապարակելով ադրբեջանական հեռուստաալիքներից մեկում ռազմական փորձագետի մասնակցությամբ հարցազրույցի տեսագրությունը։

>>>
ԱՄՆ-ում պատասխանել են Հարավային Կովկասում Արևմուտքի ապակայունացնող դերի մասին ՌԴ ԱԳ նախարարի  մեղադրանքին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:39

Արմինֆո.Վաշինգտոնի միակ նպատակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը: Այդ մասին հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

>>>
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը պատմել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման մասին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:38

Արմինֆո. Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ 

>>>
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023 13:37

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան: Այդ մասին ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հաղորդել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

>>>
Փաշինյանը բաց կթողնի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը Բիշքեկում
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 20:18

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնել Բիշքեկ (Ղրղզստան)՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին:

>>>
Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել ավարտել գերիների փոխանակման գործընթացը՝ "բոլորին՝ բոլորի դիմաց" սկզբունքով
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 20:17

Արմինֆո. Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ տվյալ դեպքում խոսքը Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի բնակիչների մասին է, ապա այդ հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ հարցին։

>>>
Հայաստանի և Միացյալ Թագավորության ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 17:32

Արմինֆո. Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման  հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։

>>>
Մոսկվա. 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի տեղակայման պայմանները սրբագրվել են
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 17:17

Արմինֆո. Այն պայմանները, որոնց դեպքում ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղ է մտցվել 2020 թվականին, սրբագրվել են։ Դրանք կհարմարեցվեն նոր իրողություններին։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

>>>
Նախարար. վարժանքը կարևորագույն միջոցառում է Հայաստանի տարերային և մարդածին աղետների դեմ պայքարում կարողությունների զարգացման համար
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023 17:16

Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին։

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան