Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022 14:32
Արմինֆո.Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ >>>
|
Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022 14:45
Արմինֆո.Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ: >>>
|
Երեթշաբթի, 17 Մայիսի 2022 21:06
Արմինֆո.Երևանում Ուկրաինայից փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով բացվել է "Ուկրաինական ֆորում" բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնողն ու հիմնադիրը ծնունդով Օդեսայից Ելենա Շեւչուկն է: >>>
|
Երկուշաբթի, 16 Մայիսի 2022 13:30
Արմինֆո. Մայիսի 11-16-ը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 8 934 թեստ, որոնցից 17-ի պատասխանը եղել է դրական (0,2%), ապաքինվել է՝ 26 հիվանդ: Հաշվետու ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել: >>>
|
Ուրբաթ, 13 Մայիսի 2022 20:34
Արմինֆո. Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 14:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: >>>
|
Ուրբաթ, 13 Մայիսի 2022 16:11
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
«Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:
2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում: >>>
|
Հինգշաբթի, 12 Մայիսի 2022 20:25
Արմինֆո.Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: >>>
|
Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022 14:39
Արմինֆո.Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ >>>
|
Երեթշաբթի, 10 Մայիսի 2022 12:51
Արմինֆո.Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 11 538 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 26 մարդու մոտ (թեստ հանձնածների թվի 0,2% - ը), ապաքինվել է 31 հիվանդ, մահացել է՝ 1-ը: >>>
|
Շաբաթ, 7 Մայիսի 2022 13:35
Արմինֆո."Հայաստանի Անմահ գունդ" հայրենակցական հասարակական կազմակերպությունը Երեւանում ակցիա կանցկացնի ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների: >>>
|
Շաբաթ, 7 Մայիսի 2022 13:34
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ >>>
|
Շաբաթ, 7 Մայիսի 2022 13:23
Արմինֆո. Երևանի համայնքային պարկը կհամալրվի 87 նոր ավտոբուսով: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: >>>
|
Չորեքշաբթի, 4 Մայիսի 2022 09:54
Արմինֆո. Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: >>>
|
Երեթշաբթի, 3 Մայիսի 2022 13:32
Արմինֆո. Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով ոչ ոք չի հիվանդացել։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի 1 745 թեստ է անցկացրել, ապաքինվել է 16 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։ Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 549 հիվանդ: >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 19:57
Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության հետ, բացահայտել է ՀՀ ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը: >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 19:54
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 19:53
Արմինֆո. Սույն թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ: >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 12:14
Արմինֆո.Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այդ մասին հաղորդել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։ >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 11:40
Արմինֆո.Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2064 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 3 մարդու մոտ (թեստը հանձնածների թվի 0,2% - ը), ապաքինվել է 518 հիվանդ: Վերջին մեկ օրում մահվան դեպք չի գրանցվել։ >>>
|
Երկուշաբթի, 2 Մայիսի 2022 09:59
Արմինֆո. Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: >>>
|