Arminfo.info


Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 16:29
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները

Արմինֆո.Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին պետք է վերահսկողություն ունենա ՀՀ որևէ տարածքի վրա. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից Նախիջևան տարանցմանը
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023 11:04

Արմինֆո.Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին պետք է վերահսկողություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ ։ Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանը համաձայն է կամ մտադիր է կրճատել կամ սահմանափակել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավունք: Այդ մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես, Ադրբեջանից Նախիջևան տարանցմանը և այն համաձայնությանը, որ այդ տարանցումը կառավարելու է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

>>>
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերը
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023 10:59

Արմինֆո.Կրեմլին հայտնի չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի մասին, թե երկրում ռուսական ռազմակայանի ներկայության առավելություններ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

>>>
Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդգծում են տարածաշրջանում կայունության և խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023 10:55

Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին:

>>>
Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023 10:54

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

>>>
Ֆրանսիայի մշակույթի նախարարի այցը մեկնարկել է Ծիծեռնակաբերդ այցելությամբ
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023 10:53

Արմինֆո. Երկօրյա այցով Երևան է ժամանել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը: Այցի նպատակն է վերահաստատել բարեկամական կապերի ամրությունը և առավել ամրապնդել Ֆրանսիան և Հայաստանը միավորող պատմական և մշակութային կապերը:

>>>
Արարատ Միրզոյանը կրկին հանդես է եկել "Խաղաղության խաչմերուկ" գաղափարի իրագործման օգտին, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շնորհիվ
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 19:52

Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հանդես է եկել "Խաղաղության խաչմերուկի" գաղափարի իրականացման օգտին, նշելով դիվանագիտական այնպիսի ձևաչափի օգտագործման օգտակարությունը, ինչպիսին է 3+3 (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան / Ռուսաստան, Թուրքիա, Իրան - խմբ.):

>>>
Կարծիք. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ հնարավոր է, ընդ որում՝ և ԵՄ-ի, և Ռուսաստանի միջնորդությամբ
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 17:38

Արմինֆո. Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններում պատահականություններին և զուգադիպություններին:

>>>
Կանադայի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները սեղանին են
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 16:53

Արմինֆո.Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները սեղանին են: Այդ մասին հայտարարել է  Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

>>>
Կանադան  բռնի տեղահանված արցախցիների համար օգնությունն ավելացրել է մինչեւ 3.9 միլիոն դոլար. Մելանի Ժոլի
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 16:48

Արմինֆո. Կանադան հայ ժողովրդի կողքին է՝ աջակցելով նրա անկախությանն ու ինքնիշխանությանը։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ ճեպազրույցում։

>>>
Միրզոյան. Հարավային Կովկասը կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 16:46

Արմինֆո.Հարավային Կովկասի տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի։ Այդ մասին հայտարարել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝  հոկտեմբերի 25-ին Երեւանում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ բանակցությունների ամփոփիչ ճեպազրույցում։

>>>
Ամերիկացի լրագրող. Ադրբեջանի համար ոչ մի հետևանք չի եղել այն սարսափների համար, որոնք նա իրականացրել է Լեռնային Ղարաբաղում
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:17

Արմինֆո. Ադրբեջանի համար ոչ մի հետևանք չի եղել այն սարսափների համար, որոնք նա իրականացրել է Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

>>>
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:16

Արմինֆո.Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երեւանում խորհրդաժողովին։ Որպես պատճառ Կլաարը նշել է ժամանակի սղությունը։

>>>
Լեմկինի անվան ինստիտուտը մտադիր է քայլեր ձեռնարկել Արցախի ռազմաքաղաքական գործիչներին ազատ արձակելու ուղղությամբ
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:14

Արմինֆո.Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը մտադիր է քայլեր ձեռնարկել Արցախի քաղաքական և ռազմական գործիչներին ազատ արձակելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին՝ ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումի:

>>>
Հայաստանի դեսպանը՝ Հունաստանի խորհրդարանի նախագահին. արցախահայերի սեփական հայրենիք վերադարձի իրավունքը պետք է դուրս չմնա միջազգային օրակարգից
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 10:45

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին։

>>>
Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին. Սաակաշվիլին շարունակում է խորհուրդներ բաշխել Երևանին ու Բաքվին
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 10:36

Արմինֆո. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին: Այսպես կարելի է վերաձևակերպել այն, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ինչ ջանասիրությամբ է շարունակում կալանավայրից խորհուրդներ բաշխել Հայաստանին և Ադրբեջանին։

>>>
Ինչու է Պետդուման քննարկումից հանել Հայաստանի վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023 17:41

Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունը ոչ մի քայլ չի արել երկրում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման ուղղությամբ, ուստի ՌԴ Պետդուման հոկտեմբերի 24-ին նախատեսված  քննարկումից հանել է ՌԴ-ում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը: Նման միտք է արտահայտել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

>>>
Փաշինյանին հանձնվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշան
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023 17:03

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

>>>
Միրզոյանն ու Բայրամովը բանակցել են Թեհրանում
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023 16:49

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Թեհրանում բանակցել են "3+3" հարթակի շրջանակում: Այդ մասին սկզբում հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ հայկական ԶԼՄ-ներին հաստատել է նաև Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

>>>
Թբիլիսյան քննարկումների կեղծ նարատիվը. պատմությունը չի ազդում պետությունների արտաքին քաղաքականության վրա
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023 16:26

Արմինֆո. Ի հեճուկս համաշխարհային աշխարհաքաղաքական գիտական մտքի կետերի միասնական կարծիքի՝ Թբիլիսիում "մասնագետների" ժյուրին հաղթանակը շնորհել է Թուրքիայի եւ Հայաստանի այն երիտասարդներին, ովքեր կարծում են, թե պատմությունը չի ազդում պետությունների արտաքին քաղաքականության վրա:

>>>
Պետդեպարտամենտում գնահատել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարթակի ձևաչափով հանդիպումը
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023 10:50

Արմինֆո. Եվ այսպես, ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ովքեր են դրանք վարում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով "3+3" տարածաշրջանային հարթակի ձևաչափով հանդիպումն Իրանում։

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան