Շաբաթ, 13 Ապրիլի 2024 11:38
Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունը: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 19:23
Արմինֆո.Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:18
Արմինֆո. Եթե Հայաստանում գտնվի մեկը, ով հերքի Ռուսաստանի գործոնը պետության անվտանգության ապահովման գործում, դա նշանակում է, որ այդ մարդը հեռու է հայ ժողովրդի պատմությունից: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:01
Արմինֆո. Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 15:59
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 12:36
Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 12:36
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ աղմկահարույց փոփոխություններ է կատարել "Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին" օրենքում, որը մշակվել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից: Դրանց ընդունմանը կողմ է քվեարկել 57 պատգամավոր, դեմ ՝ 25-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 10:49
Արմինֆո. «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով: Այդ մասին ասվում է "ժողովրդավարական համախմբում" կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից ԱրմԻնֆո-ի ստացած հաղորդագրության մեջ, որը հանդես է գալիս համակարգող կենտրոնի անունից: >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 21:11
Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման մասին" հայտարարության նախագիծը ապրիլի 11-ին չի ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով: >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 20:15
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում արձանագրել Պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 11-ին՝ կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում ամփոփիչ ելույթում ։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 18:21
Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ։ Ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի այդ մասին հայտնելու ոչինչ չկա։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է Արցախի վերաբերյալ փաստահավաք հաշվետվությունը, որը խոստացել էր պատրաստել Պետդեպարտամենտը: >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 14:34
Արմինֆո.Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է Հայաստանը դատապարտել նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Այդ կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը: >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 17:34
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այդ մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին ։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 17:29
Արմինֆո.Հայաստանում ծառայողական քննություն է ընթանում Երեւանի կողմից ՄԱԿ-ին քարտեր ուղարկելու հարցով: Այդ մաին ապրիլի 10-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 16:30
Արմինֆո. Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ, նույնիսկ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո ի հայտ կգա Ադրբեջանի հետ նոր պատերազմից խուսափելու հնարավորություն։ Այդ մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 15:16
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին էլիտայի մի շարք ներկայացուցիչներ հույս ունեին իշխանությունը վերցնել Հայաստանում, եթե ձախողվեն հենց ԼՂ-ում ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 10-ին խորհրդարանում։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 13:03
Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունները ոչ լավագույն ժամանակներ են ապրում։ Միևնույն ժամանակ, դժվար է գերագնահատել դրանց առանձնահատուկ կարևորությունը հայոց պետականության, ինքնիշխանության, տնտեսության և անվտանգության համար։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 12:40
Արմինֆո. Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ հարաբերություններում ձեռք բերված և պաշտոնապես ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 12:32
Արմինֆո. Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին: Այդ մասին ապրիլի 10-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 12:31
Արմինֆո.Քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը: Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|