Հինգշաբթի, 4 Ապրիլի 2019 10:50
Արմինֆո.Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, «Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:
Համերգի ավարտին նախագահ Սարգսյանն ասել է. «Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»:
Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն: Երեկոյին աջակցել է Կոնվերս բանկը: >>>
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2019 16:35
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: >>>
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2019 13:23
Արմինֆո. <Օրենքի առաջ բոլորը հավասար են>,-լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՝ անդրադառնալով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատմանը: >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2019 10:23
Արմինֆո. ՌՈՒՍԱԼ ընկերությունը` աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը, ռուսաստանյան թատրոնի տարում իրականացնում է «ՌՈՒՍԱԼ ՖեստիվAL#Թատրոն» նախագիծը Ռուսաստանի և Հայաստանի 12 քաղաքներում, որտեղ գործում են իր ձեռնարկությունները: Նախագծի նպատակը մշակույթի և թատերական արվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացումն է: >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2019 10:00
Արմինֆո.Մարտի 25-ին Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ, որոնց հետ մտադիր է քննարկել նրանց հովանու ներքո իրականացվող ծրագրերը: >>>
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2019 18:51
Արմինֆո. Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնիե աջակցությամբ այս տարի ևս մասնակցել է Հայաստանը: >>>
|
Երկուշաբթի, 4 Մարտի 2019 16:55
Արմինֆո. Գարնան առաջին օրը Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է հայտնի բրազիլական կառնավալը: Այս տարի բրազիլական կառնավալում մեծարվել է Հայաստանը: «Դուք պետք է հարգեք իմ անձը», Scola do Samba "Sociedad Rosas de Ouro-ի կարգախոսն էր, որը ներկայացվել է Բրազիլիայում կայացած կառնավալում "Viva Hayastan!" շոույով: >>>
|
Երկուշաբթի, 25 Փետրվարի 2019 20:56
Արմինֆո. ՊԵԿ-ը մտադիր չէ վերահսկողություն իրականացնել շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից իրենց եկամուտների հայտարարագրման պարտավորությունների կատարման նկատմամբ: >>>
|
Երկուշաբթի, 25 Փետրվարի 2019 12:17
Արմինֆո. Երևանում տեղի կունենա Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը: >>>
|
Կիրակի, 24 Փետրվարի 2019 16:08
Արմինֆո. Փետրվարի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ: Համերգը կազմակերպվել է <Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի> կողմից, որի ղեկավարն է նրա որդին՝ Արա Բաբաջանյանը: Հիմնադրամը պարբերաբար համերգներ է անցկացնում Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքներում, այլ քաղաքներում: >>>
|
Ուրբաթ, 22 Փետրվարի 2019 15:22
Արմինֆո.Շարունակելով աջակցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և նպաստել մի շարք ներկայացումների բեմադրմանը՝ Արդշինբանկը ներկայացնում է Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 25-ին: >>>
|
Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019 16:09
Արմինֆո. Այսօր, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն: >>>
|
Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019 10:26
Արմինֆո. «Ավրորաե մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: >>>
|
Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 14:24
Արմինֆո.«Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ միայն փաստերի հիման վրա խոստացված անաչառ, անկողմնակալ ֆիլմը՚ չի ստացվել, գրել է հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Աշոտ Գազազյանը «Նեզավիսիմայա գազետայում՚ հրապարակված իր «Մարտի 1-ի գործ՚ ֆիլմի մասին հեղինակային հոդվածում: >>>
|
Հինգշաբթի, 7 Փետրվարի 2019 17:54
Արմինֆո. Հայ-գերմանական հարաբերությունները այլևս զարգանալու են նաև քաղաքային արվեստի ոլորտում։ Փետրվարի 27-ից մարտի 19 – ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ - 2019ե փառատոնը, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի ՍթրիթԱրթի՝ գրաֆիտիի, տրաֆարետային արվեստի, վիդեո պրոեկտումի և մետաքսագրության արվեստը։ >>>
|
Երկուշաբթի, 4 Փետրվարի 2019 16:06
Արմինֆո.Առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ: >>>
|
Շաբաթ, 26 Հունվարի 2019 13:47
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում է կատարել հանրաճանաչ ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: >>>
|
Շաբաթ, 26 Հունվարի 2019 13:28
Արմինֆո. 86 տարեկանում մահկանացուն է կնքել հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Միշել Լեգրանը։ Այս մասին հայտնել է Le Monde-ը` հղում Լեգրանի մամուլի խոսնակին։
Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում` կոմպոզիտոր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար Ռայմոն Լեգրանի և դաշնակահարուհի, ազնվական հայկական ընտանիքից սերած Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում։ Միշելը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը 1915 թվականին Ֆրանսիա էր փախել Օսմանյան կայսրությունից ։ >>>
|
Ուրբաթ, 25 Հունվարի 2019 16:30
Արմինֆո.Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը 9-րդ հավաքի արդյունքում ընդունել է հայտարարություն Հայաստանում կինոյի պետական կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության մասին, որը ներառում է Հայաստանի վարչապետի, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման պահանջ։
ՖԱՀՖ 9-րդ հավաքի հայտարարությունում ասվում է. >>>
|