Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 17:32
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ: >>>
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 17:28
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: >>>
|
Շաբաթ, 9 Հուլիսի 2022 14:22
Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունական «Կաթիմերինի» պարբերականի հետ հարցազրույցում: >>>
|
Շաբաթ, 9 Հուլիսի 2022 13:41
Արմինֆո.Հունիսի 27-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին, որը ներկայացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը. >>>
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 14:36
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: >>>
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 13:17
Արմինֆո. Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարությունները բավականին շփոթեցնող են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: >>>
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 12:05
Արմինֆո. "The Future Armenian" շարժման համահիմնադիր, "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը մտահոգված է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միտումներով: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին The Future Armenian վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 11-13-ը Երեւանում։ >>>
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 11:16
Արմինֆո. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ վարչապետին կոչ է անում լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ խողովակները, այդ թվում՝ բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այդ մասին ասվում է կազմակերպության թվիթերյան էջում զետեղված հայտարարությունում։ >>>
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 10:44
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը: >>>
|
Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:11
Արմինֆո. Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: >>>
|
Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:05
Արմինֆո.Եթե նայենք միջազգային հարաբերությունների ներկա պատկերին և՝ թե ինչպես են ձևավորվում տրանսպորտային միջանցքները, ապա կարելի է տեսնել, որ Հարավային Կովկասը և, մասնավորապես, Ադրբեջանը գնալով ավելի մեծ դեր են խաղում, այսպես կոչված, միջին միջանցքի շրջանակներում, որն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։ Այդ մասին ասել Է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան նոր համաձայնագիր կնքել մոտ ապագայում։ >>>
|
Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 13:25
Արմինֆո. Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ Այդ մասին ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունում: >>>
|
Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 13:23
Արմինֆո. Իրանն աջակցում է խաղաղության եւ անվտանգության հաստատման ջանքերին եւ "3+3" տարածաշրջանային ձեւաչափին: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: >>>
|
Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 14:54
Արմինֆո. Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը տարածաշրջանում ՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների։ Այս մասին հուլիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւը՝ անդրադառնալով Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ՀՀ Սյունիքի մարզով տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածություններ վերաբերյալ հարցին։ >>>
|
Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 13:50
Արմինֆո. Իսկական տեղեկատվական պատերազմ է սանձազերծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում, նկատվում է համակարգչային հարձակումների քանակի էքսպոնենցիալ աճ։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը՝ "Ինֆոֆորում - Սոչի" տեղեկատվական անվտանգության IX հարավային համաժողովում։ >>>
|
Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 10:42
Արմինֆո. Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ >>>
|
Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022 15:33
Արմինֆո.Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանն իր ելույթում: >>>
|
Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022 10:46
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում նշված է. >>>
|
Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022 10:45
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությւոնը, ուղերձում ասված է. >>>
|
Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 15:14
Արմինֆո.: Ժամանակակից փուլում Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնոյում ընթացող Բելառուսի եւ Ռուսաստանի տարածաշրջանների 9-րդ համաժողովի լիակազմ նիստում իր տեսաուղերձում: >>>
|