Arminfo.info


Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».

 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024 14:23
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».

Արմինֆո.Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցների առաջին դասարանցիները նշում են Այբբենարանի տոնը: Բարձր տրամադրությամբ, սակայն մի քիչ հուզված՝ մայիսի 21-ին նշեցին իրենց հանդեսը Կ. Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի առաջին "Բ" դասարանի աշակերտները: 

2022 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Հուլիսի 2022 11:58

Արմինֆո.Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ։ Դրանցից 1,6 մլրդ դրամը ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 մլն դրամը՝ շարժակազմին։

>>>
Team Telecom Armenia-ն հանդես կգա որպես STARMUS փառատոնի գործընկեր
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 16:19

Արմինֆո. Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։ Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։

«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածնունդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշել է Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Ինչպես ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագությունում, փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Ողջունում եմ Team Telecom Armenia ընկերությանը մեր փառատոնի շրջանակներում և որպես հայ ուրախ եմ միջազգային գործընկերների թվում ունենալ առաջին հայաստանյան ընկերությունը, որը միացել է փառատոնին որպես հիմնական գործընկերներից մեկը՝ կարևորելով գիտության հանրայնացումը Հայաստանի համար։ STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է և այստեղ՝ Հայաստանում մենք գիտության տոն ենք պարգևելու հանրությանն ու հյուրերին»,- խոսելով համագործակցության մեկնարկի մասին՝ ասել է STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

>>>
Ուրբաթ օրվանից Հայաստանում շոգը կսկսի նահանջել
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 16:07

Արմինֆո. Հուլիսի 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

>>>
ԵՄ-ը շարժունակության ծրագրերի դրամաշնորհներ է առաջարկում մշակույթի գործիչների համար
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 09:45

Արմինֆո. ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ը՝  մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների երկրորդ մրցույթը՝  աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի  մասնագետներին:

>>>
Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ
 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022 14:58

Արմինֆո. ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։

>>>
ՀԿԵ-ի միջազգային հաղորդակցությունը գնալով ավելի մեծ տարածում է ստանում
 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022 14:46

Արմինֆո.Հունիսի 14-ին մեկնարկած ուղևորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղևոր:

>>>
Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022 17:31

Արմինֆո. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։

>>>
Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 629 դեպքով
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022 14:41

Արմինֆո.Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում 629 դեպքով աճել է COVID-19 վարակվածության թիվը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

>>>
Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022 11:32

Արմինֆո. Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այդ մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից», - ասվում է հաղորդագրությունում։

>>>
IBA արտահերթ կոնգրեսը կանցկացվի Երեւանում
 Շաբաթ, 16 Հուլիսի 2022 12:02

Արմինֆո.Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում տեղի կունենան կազմակերպության ղեկավարի կրկնական ընտրությունները, տեղի կունենա սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ Երեւանում: Այդ մասին հաղորդել է IBA-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

>>>
Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 17:04

Արմինֆո. Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

>>>
7 քրեական գործ է հարուցվել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագրեր ներկայացնելու համար
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:40

Արմինֆո. 2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

>>>
Հայաստանի մաքսավորները ափիոնի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:39

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

>>>
ԲՏԱ նախարարությունը եւ "Իմ քայլը" հիմնադրամը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:38

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հյուրընկալվել են «Իմ քայլը» հիմնադրամում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։

>>>
ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:03

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը կայուն աշխատանքով և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վստահ աճով նշեց մասնագիտական տոնը՝ Մետալուրգի օրը:

>>>
Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրի իրականացման գոտում 19 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 16:43

Արմինֆո.: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը:

>>>
ԳեոՊրոՄայնինգը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել առողջապահության ոլորտում
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 14:45

Արմինֆո.ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական քաղաքականության շրջանակներում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել։

>>>
"Ամենատես աչքն" այժմ ՀՀ ոստիկանության վարույթում է. դադարեցվել է համագործակցությունը «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ, որն սպասարկումէ ճանապարհային երթևեկության խախտումների տեսալուսանկարահանման խցիկները
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 14:35

Արմինֆո. Կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին:

>>>
Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 15:25

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

>>>
2020 թվի պատերազմից հետո Հայաստանում հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 11:06

Արմինֆո. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը