Arminfo.info


Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:52
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

Արմինֆո. Ադրբեջան պետական այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ մայիսի 17-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ:

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 բուժառու
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 17:15

Արմինֆո. Հունիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին  հաղորդում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
IUSY World Congress-ը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 13:56

Արմինֆո. 2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Երկու տարին մեկ պարբերականությամբ գումարվող ժողովին մասնակցել են կազմակերպություններ շուրջ 70 երկրներից՝ 300 պատվիրակներով:
ՀՅԴ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, բարձրագույն ժողովում ղեկավար մարմինը ներկայացնում է հաշվետու զեկույց, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում նոր ղեկավար մարմին: ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էին ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:
«Ժողովում կարևորագույն նշանակություն ունի բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Պանամայում ընդունվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող և Ադրբեջանի կողմից Ացախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունը դատապարտող բանաձեւ: Կազմակերպությունը կոչ է արել առանց որևէ նախապայմանի անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Արցախի շրջափակմանը։ Հավելենք՝ Թուրքայի Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի լիիրավ անդամակցության դիմումը մերժվել է՝ մասնավորապես կազմակերպության Հայոց Ցեղասպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, քրդական փոքրամասնության իրավունքների և Թուրքիայում Սիրիայի փախստականների վերաբերյալ դիրքորոշումների պատճառով», - ասվում է հաղորդագրությունում:
Ժողովի ավարտին կայացել է նոր նախագահության ընտրություն․ արդյունքում՝ ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը վերընտրվել է Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ:

>>>
Ադրբեջանի ԶՈւ կրակ են բացել Արցախի ՊԲ դիրքերի և գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացու տրակտորի ուղղությամբ
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 10:10

Արմինֆո. Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Արցախի ԱԽ նիստում քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներ
 Շաբաթ, 24 Հունիսի 2023 16:04

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

>>>
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ». Միայն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները կարող են կասեցնել հայերի էթնիկ զտումն Արցախում
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 16:35

Արմինֆո. Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի իշխող վարչակազմի նկատմամբ։ Այդ մասին ասվում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հայտարարությունում:

>>>
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 13:04

Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական ներկայության հետքերը Արցախի օկուպացված տարածքներում, քանի դեռ միջազգային հանրությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անհոգ ապրում են։ Եվ դա այն մասին բազմաթիվ ահազանգերի ֆոնին, որ ամեն օր ադրբեջանական կողմից վանդալիզմի են ենթարկվում կամ ամբողջովին ավերվում են հայկական մշակութային-կրոնական այս կամ այն օբյեկտները։ Մեծ թաղերից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող Իշխանագետ գետը հատող 1835 թվականի Հոլիվորի կամրջի ավերումից հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուն:

>>>
Թշնամու ուժերը շարունակում են ահաբեկել արցախցիներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 11:31

Արմինֆո. Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

>>>
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 11:30

Արմինֆո. Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և, ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ,  հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:

>>>
Թշնամու սադրանքի հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է վիրավորվել
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023 15:58

Արմինֆո. Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
ԱՄՆ օրենսդիրները համակարծիք էին. անհրաժեշտ է կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023 15:52

Արմինֆո.Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) նշանակալի լսումներ է անցկացրել՝ նվիրված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցող հայերի երկրորդ ցեղասպանության ֆոնին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։

>>>
Բաքուն ամեն ինչ անում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. Փաշինյան
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023 15:34

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաև ներկայացրել իրադրության լուծման Հայաստանի պատկերացումը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է սրվել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման:

>>>
Ստեփանակերտ. Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023 22:26

Արմինֆո. Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝  երեխաներին, կանանց և ծերերին,  գոյատևման նվազագույն միջոցներից։

>>>
Արցախում ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ, իսկ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ոչինչ չեն անում
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023 12:35

Արմինֆո.Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

>>>
Արցախի ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023 11:49

Արմինֆո. Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Արցախի ՊԲ-ում շարունակում են հերքել թշնամու ապատեղեկատվությունը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023 11:23

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Թշնամին շարունակում է Բերձորի և Արցախի մյուս գրավյալ տարածքների ապօրինի բնակեցումը
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023 18:26

Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Բերձորի և Արցախի մյուս գրավյալ տարածքների ապօրինի բնակեցումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով փախստականների հարցերի պետական կոմիտեն, հունիսի 19-ին Բերձորում վերաբնակեցվել է ևս 13 ընտանիք կամ 44 մարդ։ Նրանք բնակություն են հաստատել պետության հաշվին վերականգնված կամ նորակառույց տներում։ Այսպիսով, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Բերձոր է տեղափոխվել 55 ընտանիք կամ 213 մարդ:

>>>
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը մտադիր է իր նիստին հրավիրել նաև Արցախի նախագահին. հանձնաժողովի նախագահ
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023 16:30

Արմինֆո.2020 թվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը մտադիր է իր նիստին հրավիրել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

>>>
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային պահերից էին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովը և ՀՀ առաջին նախագահի հոդվածը. Փաշինյան
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023 12:54

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային պահերից էին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել էր 1997թ. նոյեմբերի 1-ին '"Պատերազմ, թե՞ խաղաղություն. Ժամանակն է սթափվել" վերնագրով:  Այդ մասին հունիսի 20-ին ԱԺ 2020 թվականի արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

>>>
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հանգամանքները
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023 12:38

Արմինֆո. Շուշիի անկման գործընթացը շրջադարձային էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության ստորագրման համար: Այդ մասին այսօր  ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

>>>
Գուրգեն Ներսիսյանը համակարծիք չէ նրանց հետ, ովքեր, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023 08:08

Արմինֆո. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը համակարծիք չէ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան