Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 16:38
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 16:21
Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 14:04
Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն: Այդ մասին հաղորդում է "Գրուզիա Օնլայն"-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։ >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 13:55
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հերքել է "ԱԼՌՈՍԱ" ընկերությունից ալմաստների գողության և ԱԺ պատգամավորի հետ կապված ընկերությանը դրանց մատակարարման մասին ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները: >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 12:03
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այդ մասին հաղորդել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 11:21
Արմինֆո. Մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլըա շրջանում հույն ուղղափառ համայնքի Սուրբ Եղիա եկեղեցու վրա կատարված ահաբեկչական հարձակումը հերթական անգամ բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է լիբանանահայ դաշնակցական Գևորգ Դաղլյանը: >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 10:56
Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրել է գործողությունների ալգորիթմը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների և ռադիոակտիվ նյութերի արտահոսքի դեպքում Հայաստանի բնակչության համար հնարավոր հետևանքների ֆոնին: >>>
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025 10:55
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ >>>
|
Շաբաթ, 21 Հունիսի 2025 15:13
Արմինֆո. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Հայաստանը: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Պանկինը՝ պետերբուրգյան XXVIII միջազգային տնտեսական համաժողովի "հարթակներում"։ >>>
|
Շաբաթ, 21 Հունիսի 2025 14:04
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ >>>
|
Շաբաթ, 21 Հունիսի 2025 13:38
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի գարնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպասում է Հայաստանում: Այդ մասին նա հաղորդել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ >>>
|
Շաբաթ, 21 Հունիսի 2025 12:40
Արմինֆո. Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 18:05
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով տարբեր գործընթացների հաջորդականությունը, զգալի դեր են խաղում Հարավային Կովկասում Թուրքիայի՝ որպես "նայող" կայացման գործում։ Հունիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին։ >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 16:28
Արմինֆո. Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 15:36
Արմինֆո.Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ հնարավոր չէ փոխել աշխարհագրությունը, եւ այդ համատեքստում բարիդրացիական կապերի հաստատումը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պայմանների ստեղծմանը: Հունիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 15:08
Արմինֆո.Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը: >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 15:02
Արմինֆո. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 14:59
Արմինֆո. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման համար նախատեսված 5,280 մլն դրամի տրանսպորտային ծախսերը: Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 13:16
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 13:14
Արմինֆո.Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, տուժածներ չկան: >>>
|