Arminfo.info


Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:52
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

Արմինֆո. Ադրբեջան պետական այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ մայիսի 17-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ:

Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը 409 մլն դոլարի վնաս է հասցվել
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 19:14

Արմինֆո. Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 409  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 45  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: Այս մասին ասվում է Արցախի կառավարության տեղեկագրում։

>>>
Արցախի պետնախարարը ներկայացրել է ՌԽԶ հրամանատարության հետ բանակցությունների արդյունքները
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 17:47

Արմինֆո. Այսուհետեւ, հաշվի առնելով մեր ժողովրդի հիմնավորված պահանջը և մեր հետագա քայլերը, ռուս խաղաղապահները պարտավորվել են ամեն օր տեղեկատվություն փոխանցել Ռուսաստանի Դաշնություն և պարտավորվել ընդունել, որ իրենք աշխատանք ունեն իրավիճակի անհապաղ կարգավորման և հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ: Այդ մասին բողոքի ակցիայի մասնակիցներին հաղորդել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ այսօր ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից հետո:

>>>
Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 17:30

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

>>>
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում է հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 16:57

Արմինֆո. Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Արցախի պետնախարարը հանդիպելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 16:20

Արմինֆո. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպելու է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԾՈՒ) հրամանատարության հետ: Հանդիպումից հետո, ինչպես նշել է պետնախարարը, դրա արդյունքները կներկայացվեն հանրությանը։

>>>
Արցախում ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 09:59

Արմինֆո.Ձերբակալվել են Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա որդին: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

>>>
Արցախի ՊԲ-ն հերքել է թշնամու ևս մեկ ապատեղեկատվություն
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 09:51

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

>>>
Ստեփանակերտ. ԿԽՄԿ մարդասիրական գործունեության խաթարումը եւ Արցախի ամբողջական շրջափակումը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների հերթական դրսևորումն են
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 19:58

Արմինֆո. Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

>>>
ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ վատթարացող հումանիտար իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 18:57

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

>>>
Արցախի ՊԲ-ը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է թշնամական ապատեղեկատվությունը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 17:10

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք, իբրև թե, կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ», - ասվում է հաորդագրությունում։

>>>
Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանն իր անօրինական գործողություններով փորձում է հասնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գործունեության դադարեցմանը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 16:24

Արմինֆո. Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում:

>>>
ԿԽՄԿ-ը հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի միջանցքով չթույլատրված ապրանքների փոխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 15:31

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով չթույլատրված ապրանքների փոխխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին:

>>>
Արցախի ՊԲ-ում պատմել են ադրբեջանական ապատեղեկատվության նպատակների մասին
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 11:09

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը, կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասվում է Արցախի  ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

>>>
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը և կոչ է անում հարգել Արցախի Հանրապետության սահմանադրությունը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 11:04

Արմինֆո. Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Այդ մասին ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման տարածած հայտարարությունում:

>>>
ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի կրթության նախարարության պատվիրակության ուշադրությունը հրավիրել է արցախցի ուսանողների  ոտնահարված իրավունքների վրա
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 18:39

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

>>>
Ամարասի վանական համալիրի բակում վերականգնման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 14:47

ԱրմինֆոԱմարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:

>>>
Երևանն ու Մոսկվան մտքեր են փոխանակել Քաշաթաղի միջանցքում և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 14:52

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վահե Գևորգյանի հետ:

>>>
Ռուբեն Վարդանյան․ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է մղում 14 եղանակով
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 14:16

Արմինֆո. "Հայկական աշխարհը լիարժեքորեն չի գիտակցում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել ենք, լիարժեքորեն չի փորձում օգնել Արցախին, և ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ապրում է 120 հազար մեր հայրենակից, այլ այն պատճառով, որ դրանք մեր արմատներն են",-կարծում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

>>>
Արցախի նախագահի խորհրդականը մեկնաբանել է Քաշաթաղի միջանցքի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 11:22

Արմինֆո. Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու առնչությամբ Հայաստանի հայտարարության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշման վերաբերյալ իր տեսլականը:

>>>
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 11:08

Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան