Arminfo.info


Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:52
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

Արմինֆո. Ադրբեջան պետական այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ մայիսի 17-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ:

Շվեյցարական հեղինակավոր հաղորդման հաղորդավարներ. արևմտյան ԶԼՄ-ներում ոչ ոք չի խոսում Արցախի մասին
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 12:25

Արմինֆո. Անգամ մարդասիրական աշխարհն է անտեսում Արցախում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրի հարցազրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ, "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման համակարգող, "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

>>>
ՀՀ փոխարտգործնախարար. հումանիտար բեռով բարձված բեռնատարները Կոռնիձորում՝ Քաշաթաղի միջանցքի գործունեության մասին ադրբեջանական պնդումների սուտ լինելու վառ ապացույցն են
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 17:47

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, ովքեր այնտեղ էին մեկնել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով, նշել է, որ Արցախի շուրջ ճգնաժամը շարունակում է խորանալ:

>>>
Ռոբերտ Ղուկասյան. Մարդկանց սովի մատնելով սեփական նպատակին հասնելն անընդունելի է ժամանակակից աշխարհում
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 17:10

Արմինֆո.Մարդկանց սովի մատնելով սեփական նպատակին հասնելն անընդունելի է ժամանակակից աշխարհում: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների  Կոռնիձոր այցի շրջանակներում, որտեղ արդեն մի քանի օր կանգնած են շրջափակված Արցախի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռներով բեռնատարները, որոնց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մեկնել Արցախ:

>>>
Արցախի խորհրդարանի նախագահը հրաժարական է տալիս
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 16:16

Արմինֆո. Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս։ Թովմասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում, մասնավորապես, ասվում է.

>>>
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 16:01

Արմինֆո.Հուլիսի 28- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Փորձագետ. Ե՞րբ և որտե՞ղ են Լեռնային Ղարաբաղի հայերը վերածվել "էթնիկ փոքրամասնության"
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 15:59

Արմինֆո.Որտեղ և երբ է որոշվել, որ Հայաստանում պետք է ստեղծվի բազմահազարանոց ադրբեջանական համայնք, իսկ հանրապետությունը պետք է մտնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ միության մեջ։ Նման հարցադրում է արել "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

>>>
ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ուշադրություն է հրավիրել  Ադրբեջանի գործողությունների հետեւանքով Արցախում սրվող հումանիտար ճգնաժամի վրա
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 15:58

Արմինֆո. Հուլիսի 27-ին  ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։

>>>
Արցախի ՊՆ հերքել է թշնամու հերթական ստահոդ հաղորդագրությունը, այս անգամ՝ քաղավիացիայի GPS համակարգերը ճնշելու վերաբերյալ
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 15:57

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Նիդերլանդները, Իսպանիան և ԱՄՆ-ը կոչ են արել ապաշրջափակել Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 11:25

Արմինֆո.Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետեւում է հումանիտար իրավիճակին, որը վերաբերում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությանը, եւ լիովին աջակցում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: Այդ մասին ասվում է Նիդերլանդների ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հայտարարությունում:

>>>
Արցախի ԱԳՆ ղեկավարն ու Փարիզի քաղաքապետի խորհրդականը քննարկել են թշնամու գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն հումանիտար իրավիճակը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 10:53

Արմինֆո.ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը նախօրեին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։

>>>
Ստեփանակերտում կեղծ խոսույթ են որակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդրի հետ կապելու փորձերը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 10:52

Արմինֆո.Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ԶԼՄ-ների համար մեկնաբանության առնչությամբ։

>>>
Արցախի խորհրդարանը ՄԱԿ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2023 17:28

Արմինֆո Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ անդամ երկրներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով: Արցախի ԱԺ ուղերձում ասվում է.

>>>
Հայաստանի և Արցախի փաստաբանները միջազգային հանրությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում հումանիտար աղետից խուսափելու համար
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2023 12:24

Արմինֆո. 2023թ․ հուլիսի 26-ին  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն անցկացրել են համատեղ նիստ:

>>>
Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 17:02

Արմինֆո. Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

>>>
Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նստացույցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 14:10

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նստացույցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այդ մասին նա հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում զետեղված հայտարարությունում:

>>>
ՄԱԿ Փորձագետ. Խորապես մտահոգված եմ Արցախում հղի կանանց և նորածինների առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 11:39

Արմինֆո.Խորապես մտահոգված եմ Արցախում հայերին առնչվող իրավիճակով, հատկապես, առաջին անհրաժեշտության իրերի պակասի և հղի կանանց ու նորածինների առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդումների առնչությամբ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի անդամ, պրոֆեսոր Ֆիլիպ Դ.Ջաֆեի հայտարարությունում:

>>>
Արցախի ԱԳՆ-ում ընդգծել են Ադրբեջանի կողմից շրջափակման և սովի օգտագործման անթույլատրելիությունը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 11:36

Արմինֆո. Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

>>>
Freedom House. Համառորեն կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական կարեւորության մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 10:11

Արմինֆո.Համառորեն կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական կարեւորության մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատ տեղաշարժի ապահովման համար ՝ բացելով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, որը երաշխավորում է անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը: Այս մասին ասվում է Freedom House-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

>>>
Ինքնորոշման իրավունքից՝ մինչև Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնությունների իրավունք. Մոսկվայում  Լավրով-Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքները
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 10:07

Արմինֆո. Հայկական կողմում կա ըմբռնում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին'  համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում' Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաներ: Այդ մասին ասվում է ԶԼՄ-ների համար Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  մեկնաբանությունում՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

>>>
Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու շուրջ բանակցություններ չեմ վարել․Փաշինյան
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023 14:51

Արմինֆո. Երևանը չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի  Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցման հարց, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց։ Այդ մասին հայտարարել էէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան