Arminfo.info


Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ

 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 18:50
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ

Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2023 22:45

Արմինֆո. Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու: Այդ մասին հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

>>>
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2023 13:02

Արմինֆո.Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
Երևանում կանցկացվի մարքեթինգի և գովազդի "Պոպոք"  միջազգային համաժողովը
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2023 10:50

Արմինֆո.Մայիսի 19-21-ը Երևանում կանցկացվի մարքեթինգի և գովազդի "Պոպոք" 4-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին ասվում է առաջիկա միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։

>>>
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 250 մլն դոլարի 1 տոննա կոկաինի ապօրինի ներկրման փորձ
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023 16:54

Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

>>>
"Թուք ու մուր". հայ հասարակությունը գոհ չէ ոչ խորհրդարանի, ոչ կառավարության աշխատանքից
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023 22:38

Արմինֆո.Ամենից շատ հասարակությունը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից, իսկ օրենսդիր իշխանության ղեկավար Ալեն Սիմոնյանի թքելու դեպքից հետո մեծամասնությունը կարծում է, որ վերջինս, ընդհանրապես, պետք է վայր դնի լիազորությունները: Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group՝ GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Թուք ու մուր" ինտրիգային խորագրով հարցման արդյունքները։

>>>
Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023 11:43

Արմինֆո. Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների։ Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու և միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։

>>>
Էդվարդ Սանդոյանն ընտրվել է ՀՌՀ ռեկտոր
 Շաբաթ, 13 Մայիսի 2023 11:57

Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել համալսարանի ընդհանուր Ժողով՝ ռեկտորի ընտրության օրակարգով։

>>>
Երևանի գինու օրերն այս տարի կանցկացվեն հունիսի 2-4-ը. ակնկալվում է ավելի քան 70 տեղական արտադրողների մասնակցություն
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 12:12

Արմինֆո.Ամռան սկզբին Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկում է գինու ավանդական տոնը։ 2017 թվականից Հայաստանում անցկացվող "Երևանի գինու օրեր"  փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-4-ը, ինչպես միշտ, Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:

>>>
Գագիկ Խաչատրյանի շահերի օգտին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին գործն ուղարկվել է դատարան
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 11:24

Արմինֆո.Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը:  Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:   

>>>
ԳԱԱ նախագահության շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 11:17

Արմինֆո. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։ 

>>>
43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023 18:04

Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 17:11

Արմինֆո.Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

>>>
Հայաստանը կհրաժարվի մահապատժից ամեն պարագայում
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 12:56

Արմինֆո.Կառավարությունը մայիսի 4-ի նիստում հավանություն է տվել 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

>>>
Հայաստանում կստեղծվեն քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 12:18

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

>>>
Հայաստանում նախատեսում են վերադառնալ բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 12:15

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

>>>
Հարցում. Հայաստանում հարցման մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը ճիշտ չի համարում երկրի զարգացման վեկտորը
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023 11:55

Արմինֆո. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից Հայաստանում անցկացված նոր համապետական հարցման տվյալների համաձայն ՝ Հայաստանում հարցվածների 52% - ը նման դիրքորոշում ունի:Հարցման մասնակիցների ընդամենը 36 տոկոսն է երկրի զարգացման վեկտորը ճիշտ համարում, ևս 12 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

>>>
Նորագավիթում օտարվել են մասնավորեցման ոչ ենթակա հողեր. Գլխավոր դատախազություն
 Շաբաթ, 29 Ապրիլի 2023 12:22

Արմինֆո. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցով անցնող երկաթգծին հարակից տարածքները՝ ընդհանուր օգտագործման, մասնավորեցման ոչ ենթակա հողերը, սեփականության իրավունքով օտարվել են մի շարք քաղաքացիների՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Արցախից ևս 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023 14:43

Արմինֆո. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հաղորդել է ԱՀ առողջապահության նախարարությունը:

>>>
«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված հողամասը կվերադարձվի պետությանը
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023 16:50

Արմինֆո.Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը:

>>>
L-410 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023 13:15

Արմինֆո. Ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այդ մասին  հաղորդել է Սյունիքի մարզպետարանը, հավելելով, որ ինքնաթիռը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով