Arminfo.info


Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին

 Շաբաթ, 27 Ապրիլի 2024 15:33
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին

Արմինֆո. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են՝ վիճելի հարցերի լիակատար լիցքաթափման և կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:28

Արմինֆո.Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: 

>>>
Ֆրանսիայի Սենատում կանցկացվի կլոր սեղան՝ նվիրված "Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումն ու զարգացումը" թեմային
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:04

Արմինֆո.Ֆրանսիայի Սենատում փետրվարի 12-ին տեղի կունենա կլոր սեղան՝ "Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումն ու զարգացումը" թեմայով: Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո ՝ "United Cities France" կազմակերպության հետ գործակցությամբ:

>>>
Ադրբեջանը գորգի վրա է հրավիրել երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարին
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 17:18

Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետությունում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան եւս մեկ անգամ տեղեկացվել է, որ "նախնական պայմանավորվածություններին հակասող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում":

>>>
Պուտինի՝ Երևան հնարավոր այցից առաջ Ռուսաստանը պետք է որոշակի երաշխիքներ ստանա հայկական կողմից. Կրեմլ
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 14:51

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայաստան հնարավոր այցից առաջ անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից՝ ՄՔԴ-ին Երևանի միանալու առնչությամբ։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

>>>
Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան ՄԱԿ-ին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող իրավիճակին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 15:21

Արմինֆո.Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան (AZEX) ՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (ՄԻԻ) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԼԱԱԻ), դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ համատարած կեղծիքների համար և կոչ է անում անցկացնել նոր և արդար ընտրություններ:

>>>
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 13:38

Արմինֆո. Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

>>>
Խաղաղության դարաշրջանը՝ գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է թուրքական հարվածային անօդաչուներ գնել
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:13

Արմինֆո. Ադրբեջանական բանակի սպառազինությունում ներառվել են թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ներ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդարի հետ փետրվարի 9-ին այցելել է ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել սպառազինության մեջ ընդունված "Akıncı" ԱԹՍ-ի թռիչքին: Ավելին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին:

>>>
Արարատ Միրզոյանը նշել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում Հայաստանի առաջնահերթություններն ու ակնկալիքները
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 13:26

Արմինֆո. Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։

>>>
Հայաստանը ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը՝ Հռոմի ստատուտի անարգել կատարումն ապահովելու համար
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 13:25

Արմինֆո.Հիրավի պատմական պահ: Այդ մասին X-ում գրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նկատի ունենալով երկրի միացումը Հռոմի ստատուտին։

>>>
ANCA-ն կոչ է անում ընդունել Լոուլեր-Փալոն-Բիլիրակիս-Համոյի օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու համար
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 12:59

Արմինֆո.Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հայկական ժողովի իր գործընկերների երկկուսակցական խմբի հետ ներկայացրել է "Հայերի պաշտպանության մասին օրենքը" (HR7288), օրինագիծ, որն ուղղված է ԱՄՆ - ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցմանը: Ադս օրինագծին վճռականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

>>>
Միրզոյան. Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 19:07

Արմինֆո. 1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն իր ելույթում։

>>>
Օլիվիե Դեկոտինյին ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում այցելել է Գեղարքունիքի մարզ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:44

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում այցելել է Գեղարքունիքի մարզ և ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին:

>>>
Հայաստանի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է "միջանցքային" տրամաբանության անընդունելիությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:28

Արմինֆո. Փետրվարի 7-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

>>>
Միրզոյանը՝ Հաագայում է. Հայաստանի կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ համարժեք արձագանք են գտնում Ադրբեջանում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 18:02

Արմինֆո. Փետրվարի 7-ին  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:

>>>
Դիտորդները խոչընդոտ չեն. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 17:13

Արմինֆո. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով՝ չնայած բազմաթիվ միջազգային դիտորդների ներկայությանը:

>>>
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 17:04

Արմինֆո.ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:

>>>
Դեսպան. Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 16:56

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

>>>
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 13:23

Արմինֆո. Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Վրաստանը հանդես է գալիս և իրականացնում հավասարակշռված քաղաքականություն ՝ ուղղված տարածաշրջանում կայունության իրականացմանը և երկարատև խաղաղության հասնելուն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլիա Դարչիաշվիլին՝ եվրոպական ինտեգրման եւ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստում։

>>>
AZEX-ը քննադատել է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ին՝ Ադրբեջանում նախընտրական իրադրությանը ոչ բավարար քննադատական նախնական գնահատական տալու համար
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 12:15

Արմինֆո.Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան (AZEX) ՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (ՄԻԻ) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԼԱԱԻ), դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կարճաժամկետ դիտորդ, շվեյցարացի խորհրդարանական Նիք Գուգգերին երկրից վտարելու համար:

>>>
Հունգարիան նախատեսում է իր հյուպատոսությունը բացել Հայաստանում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024 19:49

Արմինֆո. Հունգարիան նախատեսում է իր հյուպատոսությունը բացել Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ դա կօգնի ճանապարհ հարթել և աջակցել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով