Arminfo.info


Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

Կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ. ԱԺ փոխխոսնակ
 Երեթշաբթի, 12 Մարտի 2019 22:54

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

>>>
«Հայաստանի և Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգը պետք է զերծ պահել այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունիցե. Ռուբեն Ռուբինյան
 Հինգշաբթի, 7 Փետրվարի 2019 19:38

Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

>>>
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունները
 Հինգշաբթի, 31 Հունվարի 2019 11:02

Արմինֆո. Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում քննարկել և հավանություն են տվել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխությունների մասին արձանագրության վավերացմանը:

>>>
Հայաստանում կիրառվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կներդրվի նաև Ղազախստանում
 Երեթշաբթի, 29 Հունվարի 2019 14:43

Արմինֆո.  Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորե ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARLե ընկերությունը, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Ericsson Nikola Tesla ընկերության հետ համատեղ, ներգրավված է Ղազախստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության պլատֆորմի ծրագրային ապահովման աշխատանքներում։

>>>
Դիվանագետ. Ղազախստանի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը
 Ուրբաթ, 18 Հունվարի 2019 13:06

Արմինֆո.Ղազախստանի գործող ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել 2013-2018թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը` անդրադառնալով Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն քաղաքացիական պաշտպանության, ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտներում
 Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 11:58

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունվարի 17-ն հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացման մասին որոշման նախագծին :

>>>
Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
 Երեթշաբթի, 15 Հունվարի 2019 17:56

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

>>>
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է
 Ուրբաթ, 11 Հունվարի 2019 14:39

Արմինֆո.Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է` հայերի մասնակցությամբ:

>>>
Ղազախստանի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի դեսպանի հետ
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2019 20:15

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:

>>>
Քննչական կոմիտե. Կարագանդայում միջադեպի հետ կապված՝ Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 18:48

Արմինֆո. Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 

>>>
ՀՀ սփյուռքի նախարարությունն անթույլատրելի է համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 16:45

Արմինֆո. ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հայտարարության մեջ:

>>>
Շավարշ Քոչարյան. Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 11:10

Արմինֆո.«Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՚, - հաղորդել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին:

>>>
Ղազախստանի ներքին գործերի նախարարը Վալերի Օսիպյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 11:03

Արմինֆո. Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր, ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

>>>
Ղազախստանի հանձնակատարն անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 10:58

Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմից, Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:

>>>
Վարչապետի պաշտոնակատար. Կարագանդայի միջադեպը ազգամիջյան կոնտեքստ չունի
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 10:57

Արմինֆո. Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան ենթատեքտ: Նախօրեին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

>>>



Մեկնաբանվողներ
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք "Պաշարված Լենինգրադի երեխաների" հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից և ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկում
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. ՓաշինյանՀայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան
Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են ավարտին հասցնել միջպետական սահմանի սահմանազատումը. ՓաշինյանԵրևանն ու Թբիլիսին պայմանավորվել են ավարտին հասցնել միջպետական սահմանի սահմանազատումը. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս հայկական կողմին չի վերաբերում. ԼավրովԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս հայկական կողմին չի վերաբերում. Լավրով
Երևանի ավագանու Երևանի ավագանու "Մայր Հայաստան" դաշինքի խմբակցության անդամին առևանգել են
"Խաղաղության խաչմերուկը" Անկարայի և Բաքվի կողմից Երևանին պարտադրված պանթյուրքական նախագիծ է. Արթուր Խաչատրյան
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական հուշարձաններն օկուպացված Արցախում՝ միջազգային հանրության անգործության ֆոնինԱդրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական հուշարձաններն օկուպացված Արցախում՝ միջազգային հանրության անգործության ֆոնին
Ղազախստանն օգնության համար դիմել էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ՀԱՊԿ-ին.  Տոկաևը՝ 2022 թվականի հունվարի իրադարձությունների մասինՂազախստանն օգնության համար դիմել էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ՀԱՊԿ-ին.  Տոկաևը՝ 2022 թվականի հունվարի իրադարձությունների մասին