Arminfo.info


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն

 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 19:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Վահան Քերոբյանը՝ փոխնախարարի պաշտոնանկության և Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկությունների մասին. «Դա զուգադիպություն է»
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 15:15

Արմինֆո. Եթե քննչական մարմինները այցելել են պետական կառույց, ուրեմն խոսքը կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը մենք չափազանց կարևորում ենք, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք անմեղության կանխավարկածը։ Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

>>>
Խոսնակ. Նոր սահմանադրության անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխություններով
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 13:58

Արմինֆո.Հայաստանի գործող սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք անընդունելի են տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հունվարի 31-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

>>>
Փաշինյանի ֆիասկոն Հայաստանին կանգնեցրել է լուրջ սպառնալիքների առջև. "Ժողովրդի ձայն"
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 13:54

Արմինֆո.Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը ներկայիս միջազգային տուրբուլենտության պայմաններում Հայաստանին կանգնեցրել է լուրջ փորձությունների և մարտահրավերների առջև։ Նման կարծիք է հայտնել "Ժողովրդի ձայն" փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

>>>
Ռուբեն Ռուբինյան. "Քաղաքացիական պայմանագիրը" և կառավարությունը Հայաստանի օրհներգի փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 12:40

Արմինֆո. Ես չեմ ուզում փոխել ոչ Հայաստանի զինանշանը, ոչ՝ օրհներգը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ու խմբակցությունն եւ կառավարությունն այս պահին պետական խորհրդանիշների փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն:

>>>
ԱԺ նախագահը հայտարարել է երկրի պետական օրհներգը եւ զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:56

Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է երկրի պետական օրհներգը և զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին:

>>>
Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը. Քաղաքագետ
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 12:34

Արմինֆո. Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը: Այդ մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

>>>
Նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը Բաքվի կողմից ճնշման արդյունք է. քաղաքագետ
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 12:33

Արմինֆո. Հանրային քննարկման դրված նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը Բաքվի կողմից ճնշման արդյունք է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարար է քաղաքագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

>>>
ՀՀԿ ներկայացուցիչը նշում է երեք քայլ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հայկական պետության գահավիժման գործընթացը կանգնեցնելու համար
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 12:30

Արմինֆո.: Երեք անհրաժեշտ քայլ՝ պետությունը չկորցնելու համար… Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը:

>>>
Անվտանգության և անվտանգային համակարգերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:33

Արմինֆո.Հայաստանը պետք է վերանայի  անվտանգության մասին  ռազմավարական պատկերացումները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթում:

>>>
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:31

Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:

>>>
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու որոշման մեջ Հայաստանն առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:32

Արմինֆո. Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու որոշման մեջ Հայաստանն առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով։ Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում՝ ի պատասխան ականապատ դաշտերի քարտեզների սպասվող փոխանցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի:

>>>
Ընդդիմադիր. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան»
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:29

Արմինֆո.Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

>>>
ՊԵԿ նախկին ղեկավար. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գործունեության կասեցումը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի. դա "ապստամբի" ցուցադրական պատիժ է
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 17:12

Արմինֆո. Երեկ մեծն ԵԽԽՎ-ն բացեց իր քաղաքական գիրկն ու Ադրբեջանին մի ամբողջ տարով վտարեց իր բացառիկ ակումբից։ Հենց այդպես՝ մարդու իրավունքների ոտնահարման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և այլ սրտաճմլիկ նոտաների մասին վիրտուոզ մեղեդու հնչյունների ներքո։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության գործունեությունը կասեցնելու մասին ԵԽԽՎ որոշումը:

>>>
«Հայաքվե». Հայաստանում հասունանում է սահմանադրական հեղաշրջում
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 12:15

Արմինֆո. Հայաստանում հասունանում է սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին արդեն անթաքույց հայտարարում են գործող վարչախմբի ղեկավարը և նրա կամակատարները։ Այդ մասին ասվում է "Հայաքվե" նախաձեռնության հայտարարության մեջ։

>>>
ԱԺ պատգամավոր. խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը ԵԽԽՎ երկրների համար
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 11:08

Արմինֆո. Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տեւական ժամանակ որպես արգելված երեւույթ նկարագրելու համար: Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

>>>
ԱԺ պատգամավոր. Նոր սահմանադրության օրակարգը հայ ժողովրդի օրակարգի հետ որևէ առնչություն չունի
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 11:08

Արմինֆո. Նոր սահմանադրության վերաբերյալ որոշում կայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը սեփական իշխանության ամրապնդումն ու Ադրբեջանի պահանջների բավարարումն է: Նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

>>>
ՀՀ նախկին օմբուդսմեն. Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 11:04

Արմինֆո.Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։ Այդ մասին ասվում է ՀՀ նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:
 

>>>
Կադաստրի կոմիտեի ղեկավար. Հայաստանն իր ինքնիշխան տարածքի մասին տեղեկություն կունենա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 16:45

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքի մասին տեղեկություն կունենա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո։ Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

>>>
Ոստիկանական ճնշումների պատճառով լքեցի երկիրը և քաղաքական ապաստան խնդրեցի . Նարինե Հայրապետյան
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 16:44

Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հանդես է եկել տեսաուղերձով և խոսել երկրից հեռանալու պատճառների մասին:  Նրա ասելով, հայտնի առևանգումից հետո ինքը ստիպված է եղել լքել երկիրը ոստիկանական ճնշման պատճառով։ Հայրապետյանը հաղորդել է, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրեն ստիպել են վերաշարադրել հանցագործության մասին հաղորդումը, ավելին, առգրավել են նրա հեռախոսը, թեև դրա համար հիմք չի եղել:

>>>
Հայաստանում սպառազինության գնումների ծրագիրը դասվել է պետական գաղտնիքի շարքին
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 14:39

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հաստատել է Զինված ուժերի կարիքների համար կատարվող գնումների վերաբերյալ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը:

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում