Arminfo.info

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նոր հանրահավաք է հայտարարում  Երևանի կենտրոնում

 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025 10:24
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նոր հանրահավաք է հայտարարում  Երևանի կենտրոնում

Արմինֆո.  Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:

Փաստաբանը հիշեցնում է. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է Արցախի մայր օրենքին
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 11:57

Արմինֆո. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ  հակասում է թե Արցախի մայր օրենքին, թե այլ իրավական ակտերի: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Շահրամանյանի համապատասխան հրամանագիրը։

>>>
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Ադրբեջանցիներն օկուպացված Արցախում ոչնչացրել են Մայրաբերդի հուշահամալիրը
 Երկուշաբթի, 12 Մայիսի 2025 14:28

Արմինֆո. Հայկական հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձել է օկուպացված Ասկերանի Մայրաբերդի հուշահամալիրը, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը, որը գտնվում է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր Էջում հաղորդել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսսմենը։

>>>
Ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը
 Շաբաթ, 3 Մայիսի 2025 13:13

Արմինֆո.  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախաշեմին ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը: Այդ մասին հաղորդում է պատմական միջավայրի պահպանության Artsakh Monuments պետական ծառայությունը՝ Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով կատարված բարբարոսական ակտի լուսանկարները:

>>>
Ռուբեն Վարդանյանի որդի. հայրս արդեն ավելի քան 550 օր Բաքվի բանտում է արցախահայության իրավունքների պաշտպանության համար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025 14:36

Արմինֆո.Ավելի քան 550 օր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում անազատության մեջ է միայն այն բանի համար, որ հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի ՝ իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքի: Այդ մասին Fox News –ի հետ հարցազրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

>>>
Հայաստանի իշխանությունները 2 ամսով երկարաձգում են արցախցիների համար «40+10» ծրագրի գործողությունը
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:58

Արմինֆո.ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգում:

>>>
Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են եվրոպական բոլոր հարթակներում Արցախի ձայնը բարձրացնելու պատրաստակամության մասին
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:21

Արմինֆո Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։

>>>
Քոչարյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2019 թվին Արցախի վերաբերյալ շատ հետաքրքիր առաջարկ էին արել, որը պետք էր ընդունել
 Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025 11:04

Արմինֆո.  Արցախի շուրջ 7 շրջանների և բուն Արցախի միացումը Հայաստանին կդառնար, մոտավորապես, "Արցախը Հայաստան է և վերջ". դա, պարզապես, արկածախնդրություն կլիներ, որի հետևանքը կլիներ պարտությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը "Հայկական համալսարանի" ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան համապատասխան հարցի։

>>>
"Արցախ" միության նախագահը ներկայացրել է յոթ ռազմավարական նպատակներ՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնման համար
 Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 12:52

Արմինֆո Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ: Այդ մասին հաղորդում է «Արցախ» միության մամուլի ծառաայությունը:

>>>
Արցախի նախագահն աջակցել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի գործունեությանը
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 14:02

Արմինֆո.Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակ, որտեղ մարտի 29-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վրան է տեղադրել և արցախցիների հիմնարար իրավունքների ապաահովման պահանջով ակցիա է իրականացնում:

>>>
Սամվել Շահրամանյան. ցեղասպանությունն անհնար է մոռացության մատնել
 Հինգշաբթի, 24 Ապրիլի 2025 14:59

Արմինֆո. Մենք տեսնում ենք, որ Ցեղասպանության չդատապարտումը հանգեցնում է դրա կրկնության աշխարհի տարբեր անկյուններում, և մենք ականատես եղանք այդ իրադարձություններին Արցախում։ Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողներին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

>>>
Արցախի խորհրդարան. ցեղասպանության լուռ ընդունումը հանցավոր անտարբերություն է, իսկ անպատիժ ցեղասպանությունը ՝ նոր ցեղասպանության հրավեր
 Հինգշաբթի, 24 Ապրիլի 2025 11:32

Արմինֆո 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի տարածած հայտարարությունում։

>>>
Արցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
 Ուրբաթ, 18 Ապրիլի 2025 18:16

Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և հաղորդել, որ բռնի տեղահանումից հետո որևէ շփում չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Այդ մասին Սամվել Շահրամանյանը հայտարարել է ապրիլի 18-ին լրագրողներին՝ Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ, պատասխանելով, հարցին, թե արդյոք իր վրա ճնշում է գործադրվում Հայաստանի իշխանությունների կողմից։

>>>
Արցախի տեղեկատվական շտաբ. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը
 Ուրբաթ, 18 Ապրիլի 2025 11:19

Արմինֆո. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր: Այդ մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում:

>>>
Արցախի պահպանության կոմիտեն՝ Փաշինյանին. Մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը
 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025 12:48

Արմինֆո Արցախի պահպանության կոմիտեն արձագանքել է ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությանը, թե՝ «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», այն գնահատելով որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։ Արցախի պահպանության կոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտաարարության տեքստում ասվում է.

>>>
Արցախի խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանրապետության սահմանադրությունում
 Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025 11:55

Արմինֆո.  Արցախի խորհրդարանը նիստ է անցկացրել, որտեղ ընդունել է հանրապետության սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի ՝ ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը:

>>>
Կառավարությունը նախատեսում է 2 ամսով երկարաձգել արցախցիներին աջակցության պետական ծրագիրը
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 20:16

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը երկարաձգել արցախցիներին սոցիալական աջակցության պետական ծրագիրը, սակայն պատրաստվում է կրճատել դրա ամսական չափը նախկին "40+10" հազար դրամից մինչև 40 հազար դրամ ՝ շահառուների թվի հետագա կրճատմամբ:

>>>
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 17:43

Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանները երեք դրվագով վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով իրենց պաշտպանյալը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման ՝ պաշտոնեական անփութության համար: Այդ մասին Հարությունյանի փաստաբանները հաղորդել են ապրիլի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Դատախազությունն ընթացք է տվել Արցախից փախստականների հանդեպ ատելության հրահրման մասին հաղորդմանը
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 17:41

Արմինֆո.ՀՀ դատախազությունն օրենքով սահմանված կարգով քննել է Արցախի ժողովրդի հաանդեպ թշնամանքի խոսքի տարածման վերաբերյալ ներկայացված հաղորդումը: Այդ մասին «Փաստինֆո»-ին հաղորդել  է ՀՀ գլխավոր դատախազությունը:

>>>
"Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմի Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 17:32

Արմինֆո. "Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։

>>>
Արցախի օմբուդսմեն. Հայաստանի Կառավարությունն Արցախի բնակչությանը զրկել է ՀՀ քաղաքացիությունից  
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 15:05

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը, փաստորեն, Արցախի 120 հազար տեղահանված բնակչությանը զրկել է Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ մասին հայկական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Գեղամ Ստեփանյանը, հղում անելով կառավարության որոշմանը, որի համաձայն, արցախցիները կամ "նորովի" քաղաքացիություն են ընդունում, կամ ստանում են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:

>>>



Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար